Գրադարանը կապեր ունի շուրջ 40 երկրի 130-ից ավելի հաստատությունների, գրադարանների
և կազմակերպությունների հետ, որոնց հետ կատարում է նաև գրքափոխանակություն:
Գրադարանն անդամակցում է մի քանի միջազգային, մշակութային-հասարակական
կազմակերպությունների և միավորումների (IFLA, CENL, ըԸժ): Գրադարանում է գտնվում
Հայկական գրադարանային ասոցիացիա՚ հասարակական կազմակերպության գրասենյակը, որին
հնարավորինս աջակցում և օգնում է Ազգային գրադարանը: Հայաստանի Ազգային գրադարանը
տարեցտարի և հետևողականորեն միջոցներ է որոնում` հանրապետության գրադարաններին
գործնականում օգնելու, աջակցելու նրանց բոլոր նախաձեռնություններին, համա-հունչ
ընթանալու գրադարանային միջազգային զարգացումներին:
|