 |
Համառօտ կենսագրութիւն Արմինէ Մինասեանի
Ծնուել է Իրանի Սպահան նահանգի Փերիա աւառի Քսոյօրան գյուղում: Դուստրն է բազմավաստակ ուսուցիչ, ազգագրագէտ-բանասէր Լեւոն Մինասեանի: Միջնակարգը ստացել է Նոր-Ջուղայի . Քանանեան դպրոցում: Որպէս արևնող հրաւիրուել է Միացեալ Նահանգներ և յետոյ հաստատուել Նիու-Յորք: Քունզ քոլեջում ավարտել է դրամատիկ թատերական բաժինը: Մասնագետ դիմահարդար է կինո-թատրոնի, հեռուստատեսիլի, լուսանկարների և հատուկ նկարագիր ներկայացնող դերասանների: Աշխատել է բազմաթիվ աշխարհահռչակ դերասանների հետ: Դասաւանդում է դիմահարդարութիւն (բեմական) AT THE AMERICAN ACADEMY OF DRAMATIC ARTSin NYC. Որպես սիրող դերասան հանդես է գալիս Նիու-Յորքի «Համազգայինե-ի թատերախմբում: Անդամ է ԱՄՆ-ի Միջազգային Բեմարուեստի Միութեան:* * Գրում է բանաստեղծություններ, թղթակցում է «Հայրենիքե շաբաթաթերթին և արտերկրի մի շարք պարբերականների: |
 |
ՀԱՄԱՌՕՏ ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ ԼԵՒՕՆ ԳԱԼՈՒՍՏԻ ՄԻՆԱՍԵԱՆԻ
Ծնուել է 1920 թ. Սպահանի շրջանի Փերիա գաւառի Խոյգան վերին գյուղում: Սովորել է ծննդավայրի դպրոցում, ապա` Նոր-Ջուղայի Ազգային երկսեռ դպրոցում և Սպահանի անգլիական Ստիւարտ Մեմորէալ քոլեջում: Մեկ տասնյակ տարի պաշտօնավարել է Սպահանի դպրոցում, որպես ուսուցիչ, Փերիա գաւառի հայկական դպրոցների շրջանային տեսուչ: Հանդիսացել է ՙԱԲՈՎՅԱՆ՚ գրադարանի հիմնադիրներից մեկը, ինչպէս և Փերիոյ Կրթասիրաց Միութեան մասնաճիւղի հիմնադիրն ու նոյն Միութեան գավառի մասնաճիւղերի ներկայացուցիչը, ինչպէս և միւս գիւղերի գրադարանների և մասնաճիւղերի խրախուսողը: 1957 թւից վարել է Ն.Ջուղայի Վանքի թանգարանի պատասխանատւութիւնը, իսկ 1972 թւից` տպարանի վերահսկողութեան աշխատանքները: Աշխատակցել է հայ մամուլին իր իսկական, Նժդեհ, Մասիս և այլ ծածկանուններով: Ունի հազարի հասնող բանասիրական, ճամբորդական, հանդիսագրական, տեղագրական, գրախօսական և այլ յօդւածներ ու բանաստեղծությիւններ, զանազան օրաթերթերում, ամսագրերում, տարեգրերում և այլ պարբերականներում ու ժողովածուներում: Ունի նաև պարսկերէն լեզւով յօդւածներ ՙՀօնար Վե Մարդոմ՚ և ՙՍեկյանգիս՚ ամսագրերում և այլ ժողովածուներում, որոնք գրւած են ի նպաստ հայ պատմութեան, գրականութեան և արւեստի, ինչպէս և որոշ թւով պարսկերէնից թարգմանություններ բանաստեղծութիւնների: Հեղինակ է տասնեակից ավելի պատմական, բանասիրական, տեղագրական, ուղեցոյցային և այլ աշխատութիւններու: Ունի շուրջ մէկ տասնեակի հասնող անտիպ աշխատութիւններ: Արժանացել է Ազգային դպրոցների Հոգաբարձութեան յատուկ գնահատանքին, 1973 թւին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Խորէն Ա. Վեհափառի ձեռքով պարգևատրւել է Ս.ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ շքանշանով, 1977 թւին Դպրոցի Տեսչութեան կողմից ուսուցչութեան յատուկ պատւոյ նշանով: Մշակութային գծով սերտ կապի մեջ է եղել Մայր Հայրենիքի` Մեասնիկեան գրադարանի և մեծ թւով բանասէրների, արւեստագետների ու գրողների հետ, Առաջինն էր, որ Յովհաննէս Շիրազի կիսանդրին 1986 թւին իր նւիրատւութեամբ դրւեց Նոր Ջուղայի վանքի Սբ. Ներսէս Շնորհալի գրադարանի մուտքի մոտ, Պարոյր Սևակի կիսանդրու մոտ: |
 |
Համառօտ կենսագրութիւն Հարություն Մանուկ Սասունյան
Հարություն Մանուկ
Սասունյան (ծնվել է Հալեպում ( Սիրիա) 1950 թ., հասարակական գործիչ, հրապարակախոս,
բարերար): Սերում է զեյթունցի գերդաստանից, որը, 1915-ի ցեղասպանությունից
փրկվելով, հաստատվել է Հալեպում, Սիրիա: 1965-ին փոխադրվել է Լիբանան, 1969-ին
գաղթել է ԱՄՆ:
Ավարտել է Նյու-Յորքի համալսարանը 1975-ին, ստանալով մագիստրոսի աստիճան (Master s
degree) միջազգային իրավունքի, քաղաքականության և Միջին Արևելքի հարցերի գծով:
Աշխատել է 1978-82 թթ. Ժնևում (Շվեյցարիա) Procter & Gamble ամերիկյան ընկերության
մեջ, որպես միջազգային մարկետինգի մասնագետ:
Որպես “ոչ կառավարական կազմակերպության” ներկայացուցիչ, աշխատել է Միացյալ Ազգերի
Կազմակերպության (ՄԱԿ) մեջ` հանուն հայկական ցեղասպանության ՄԱԿ-ի կողմից ճանաչման,
1985-ին:
1989-ին հիմնել է և նախագահն է Միացյալ Հայկական Հիմնադրամի, որը վերջին 18
տարիներին Հայաստան և Արցախ է ուղարկել ավելի քան 500 միլիոն դոլլարի հումանիտար
օգնություն:
Նա փոխ-նախագահն է Քիրք Քրքորյանի Lincy հիմնադրամի և որպես այդպիսին ղեկավարում է
200 միլիոն դոլլարից ավելի գումարի ենթակառուցվածքային աշխատանքներ Հայաստանում:
Նա հրատարակիչն է Caliornia Courier շաբաթաթերթի, որ լույս է տեսնում Գլենդելում
(Կալիֆորնիա): Նրա շաբաթական խմբագրականները հայկական հարցի մասին արտատպվում են
տասնյակ երկրների հայ և օտար մամուլի կողմից:
Նա հեղինակն է “Հայկական ցեղասպանության մասին փաստագրությունների ժողովածու” գրքի: |
 |
Համառօտ կենսագրութիւն Ծիածան (ճիա) Այվազեան (UCLA, Լոս Անճելես)
Ծիածան (ճիա) Այվազեան
ծնած է Յունաստանի Քավալա քաղաքը։ Դուստրն է Լեւոն եւ Զապէլ Այվազեաններու։ Ան իր
բարձրագոյն ուսումր ստացած է Գալիֆորնիոյ Նահանգային համալսարանի Լոս Անճելեսի
Մասնաճիւղէն (UCLA): Իր տիտղոսներն են` Պսակաւոր Արուեստից (B.A.) Անգլիական
գրականութեան մէջ, Մագիստրոս Գրադարանային Գիտութեանց մէջ (Master in Library
Science) եւ Տոքթորական Թեկնածու է (Candidate in Philosophy) Միջին Արեւելեան
Ուսմանց հայագիտական Մասնաճիւղին մէջ (UCLA-ի Նարեկացիի անուան հայագիտական
ամպիոն)։
Օր. Այվազեան UCLA-ի Գիտահետազօտական Գրադարանի հայկական և յունական նիւթերու
պատասխանատու գրադարանավարը եղած է 1968-էն ի վեր։ Իրօք` գրադարանի հայկական բաժինը
իրմով կր սկսի։ Ան գլխաւոր պատասխանատուն է վէրոյիշեալ •րադարանի հայագիտական
գիրքերու հաւաքածոյին կերտման ե հարստացման։ Այս հաւաքածոն թերեւս ամենախոշորն է
Ամերիկայի գիտահետազօտական գրադարաններու մէջ ե լաւ ճանչուած է ազգային և
միջազգային գետնի վրայ ե լայնօրէն կր գործածուի։ Ան նաև նորարար մր եղած է հայերեն
գիրքերու մշակումր արդիականացնելու գործին մէջ։ Իր նորարարութիւնները 70-ական
թուականներուն որդեգրուած են ԱՄՆ-ի Գոնկրէսի Գրադարանի (Library of Congress) կողմէ
ե այժմ կր գործածուին անգլիախօս երկիրներու գրադարաններու կողմէ և կամ թարգմանաբար
կր որդեգրուին ուրիշ երկիրներու կողմէ և հետեւաբար մշակուած հայերեն գիրքերն ու
պարբերաթերթերր աւելի մատչելի դարձած են ոչ միայն համալսարանի ուսանողութեան և
ֆակուլտետին, այլև ընդհանրապես հայագիտութեամբ զբաղողներու այլուր։
Օր. Այվազեան շատ մր ցուցահանդեսներ կազմակերպած է UCLA-էն ներս և Գալիֆորնիոյ
հայկական գաղութին մէջ իբրև նիւթ ունենալով հայ մշակոյթի զանազան ծալքերր։
Զինքը հետաքրքրող գլխաւոր նիւթերն են հայկական մատենագիտութիւն, հայ գրականութիւնը,
ֆոլկլորը, Պոլսոյ հայկական տպագրութեան պատմութիւնը, և հայ կինը։ Սոյն նիւթերու
շուրջ հրատարակած է յօդուածներ, տուած է դասախօսութիւններ, և մասնակցած է ազգային և
միջազգային գիտաժողովներու։ Ներկայիս կ աշխատի երեք նիւթերու վրայ. Հայկական
ժողովրդական գրականութեան մատենագիտութիւն (անգլիերէն ծանօթագրութիւններով). W. L.
Sachtleben-ի արխիւը UCLA-ի մէջ, որը կը վերաբերի 1895-ի էրզրումի ջարդին և անոր
առնչուող նկարներուն. և Պոլսոյ հայկական երգիծական մամուլը` 1908-1915
թուականներուն: |
 |
Ռուբեն Շախմուրադյան
Ռ.Շախմուրադյանը ծնվել է 1954թ. հունվարի 31-ին Երևանում: Սովորել է Կ.Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժնում` ստանալով ճարտարապետի մասնագիտություն: 1976-1977թ. եղել է ՙՀայպետնախագիծ՚ ինստիտուտի ճարտարապետ, ապա` ավագ ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու: 1977-1980թթ. եղել է Չարենցավան քաղաքի գլխավոր ճարտարապետը, 1980-1985թթ.` Երևանի քաղաքապետարանի ՙԵրքաղնորոգում՚ նախագծային ինստիտուտի գլխավոր ինժեներ: 1980թ.-ից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է: Հեղինակ է հանրապետության տարբեր մարզերի և մայրաքաղաքի բազմաթիվ նախագծերի, կառույցների: 1985-1989թթ. Ռ.Շախմուրադյանը եղել է ՀՍՍՀ Թեթև արդյունաբերության նախարարության Հատուկ նախագծակոնստրուկտորական բյուրոյի տնօրենի տեղակալը, 1992-1993թթ.` Թեթև արդյունաբերության նախարարության գիտահետազոտական նախագծային արտադրական միավորման գլխավոր տնօրենը: 1993-1999թթ. վարել է ՙԱրձագանք-2000՚ ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը: 1999թ.-ից առ այսօր նա ՙR & V Comfort՚ ընկերության գլխավոր տնօրենն է: 2009թ. Ռ.Շախմուրադյանի հովանավորությամբ վերանորոգվել և կահավորվել է Ազգային գրադարանի գիտական ընթերցասրահը: Գրադարանին աջակցություն ցույց տալու համար Ռ.Շախմուրադյանի անունը գրանցվել է Ազգային գրադարանի ՙՊատվո մատյանում՚: |
 |
Զորի Բալայան
Հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ, բժիշկ, լրագրող և ճանապարհորդ Զորի Բալայանը ծնվել է 1935թ. Ստեփանակերտում։ 1953-1957թթ. ծառայել է բալթիական նավատորմում: 1963-ին ավարտել է Ռյազանի Ի.Պ.Պավլովի անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1963-1973թթ. Կամչատկայում աշխատել է որպես բժիշկ: 1967-ին, իր երկու ընկերների հետ, ՙՎուլկան՚ և ՙՀեյզեր՚ նավակներով Կամչատկայից Օդեսա է հասել` անցնելով 22 հազար կիլոմետրն: 1970-ին Կամչատկայից կտրել է Խաղաղ օվկիանոսը, հասել Ատլանտյան օվկիանոս: 1973-ի ձմռանը շնասահնակով կտրել-անցել է Կամչատկայի և Չուկոտկայի տունդրաները, հասել մինչև Հյուսիսային օվկիանոս: 1973-1975-ին աշխատել է բուժական ֆիզկուլտուրայի հանրապետական դեսպանսերում (Երևան): Ամուսնացած է, ունի երեք երեխա։ Զորի Բալայանի հեղինակությամբ լույս են տեսել հետևյալ գրքերը. ՙՄի բուռ սաթ՚, ՙՀիպոկրատի գլխարկը՚, ՙԵրկնագույն ճանապարհներ՚, ՙԳոտեմարտ՚, ՙԽիղճը՚, ՙՑավ՚, ՙԵրկու կրակի մեջ՚, ՙԲաց նամակ նորապսակներին՚, ՙԲարության ծառը՚, ՙԴիմակայում՚, ՙՀայկաշեն՚, ՙԹևեր՚ և այլն: Զորի Բալայանը Հայաստանի Ազգային գրադարանի բարեկամն է: Գնահատելով նրա ազգանվեր գործունեությունը` 2004թ. Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Զ.Բալայանին նվիրված մեծարման երեկո, հանդիպում ՙԿիլիկիա՚ նավի անձնակազմի հետ: |
 |
Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյան
Հայ հոգեւոր դասի ներկայացուցիչ, եկեղեցական եւ հասրարակական գործիչ, արքեպիսկոպոս, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատվավոր դոկտոր (2001թ.) Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը ծնվել է 1941թ. հունվարի 3-ին Սիրիայի Բեյրութ քաղաքում: Ոսում ստացել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքում (Անթիլիաս 1961թ.), մեկ տարի անց մեկնել է Շվեյցարիա եւ հոգեւոր ուսումը շարունակել այնտեղ, 1963թ. Միացյալ Նահանգներում քահանայական հատուկ դասընթացներ է անցել, որից հետո էլ ծառայություն է իրականացրել Փարիզում: 1970թ. ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Բոստոն քաղաքի համալսարանում ուսումնասիրել է Աստվածաբանություն, Ներսես Լոմբարտցու “Հռոմկլայի ճառը” եւ այն անգլերեն թարգմանելու համար ստացել է մագիստրոսի աստիճան, ավելի ուշ 2-րդ մագիստրոսի տիտղոս: 1963թ. վարդապետ է ձեռնադրվել, իսկ 1977թ.` եպիսկոպոս: 1964-1970թթ. դասավանդել է Անթիլիասում եւ Հալեպում, եղել է Դպրեվանքի տեսուչ եւ Բեյրութի ազգային Մարտիկյան վարժարանի տնօրենը: 1973-1977թթ. վարել է Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի (Նոր Ջուղայի), 1978-98թթ. Հս. Ամերիկայի արլ. Նահանգների եւ Կանադայի թեմերի առաջնորդների պաշտոնները: 1920-ականներին թեմակալության ընթացքում օծել է 13 եկեղեցիներ, բացել 4 վարժարան, հրատարակել 60-ից ավելի կրոնական եւ պատմական գրքեր: 1978թ. լույս է ընծայել “Աութրիչ” անգլիալեզու ամսաթերթը: 1993թ. Աշճյանի ջանքերով հիմնվել է առաջնորդարանի հիմնադրամը: 1992թ “Մեծն Ներսես” բարեգործական հասարակական եւ “Արամ Մանուկյան” մշակութային եւ հասարակական կազմակերպության նախագահն է եղել: Նրա շնորհիվ Մայր Հայրենիքում լույս են տեսել բազմաթիվ գրքեր, հովանավորել է բազմապիսի բարեգործական – մարդասիրական ձեռնարկներ: 1996-2000թթ. Սբ. Էջմիածնում Հայաստանում Քրիստոներությունը պետական կրոն հռչակելու 1700 - ամյակի գրասենյակի տնօրենն է եղել: Հիմնադրել է “Մուղնի” հրատարակչությունը, եղել Կարինթիայի ասպետական ընկերության հոգեւոր խորհրդատուն: Հեղինակ է աստվածաբանական, հայագիտական, բարոյագիտական եւ գրական ու հրապարակախոսական ուսումնասիությունների, հայերեն եւ անգլերեն լեզուներով: Մահացել է Նյու-Յորքում 2003թ. դեկտեմբերի 2–ին եւ ամփոփվել Անթիլիասում: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործում է Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի անվան կենտրոն և գրադարան: |
 |
Ռալֆ Յիրիկյան
Լիբանանահայ գործարար, բարեգործ Ռալֆ Յիրիկյանը Հայաստանի ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրենն է: Նա նաև եղել է վարչության սարք կառավարողը և ընդհանուր ղեկավարը Բեյրութում: 2007 թվականի դեկտեմբերի 8-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից արժանացել է ՙՍ. Գրիգոր Լուսավորիչ՚ շքանշանի` իր եկեղեցաշեն և ազգօգուտ գործունեության համար: Գիտության և կրթության ոլորտում իր գլխավորած ընկերության կատարած մեծ ծավալի ներդրումների համար 2008թ. արժանացել է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Ոսկե մեդալին: Նրա ղեկավարած ընկերության միջոցներով մոտ 23 միլիոն դրամ նվիրատվության շնորհիվ արդիականացվել և վերակառուցվել է Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի հեռադիտակների կառավարման համակարգը, ինչպես նաև վերականգնվել է Շմիդտի առաջին մետրային հեռադիտակը։ Վիվասելը նվիրատվություններ է կատարել ՙԱռաջինը Երեխաներին՚ կազմակերպությանը, ՙՈսկե Ծիրան՚ Միջազգային Փառատոնին, և ՙԵրաժշտական Խումբեր Հայ Կույրերի Հասարակության՚ համույթին: Մայր Հայրենիքում նրա շնորհիվ կյանքի են կոչվել բազմաթիվ և բազմապիսի մարդասիրական մտահղացումներ Ռ.Յիրիկյանը բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանի Ազգային գրադարանում` աջակցելով Հայաստանի Ազգային գրադարանում վերանորոգման աշխատանքներին: Բացի այդ, 2007թ. Ազգային գրադարանի 175-ամյակի առթիվ նա 10 միլիոն դրամ է նվիրել Ազգային գրադարանին: Ռ.Յիրիկյանն արժանացել է Հայաստանի Ազգային գրադարանի ՙՀակոբ Մեղապարտ՚ մեդալին, նա Ազգային գրադարանի Պատվավոր ընթերցող է: Ռ.Յիրիկյանի անունը գրանցվել է Ազգային գրադարանի ՙՊատվո մատյանում՚: |