ՄԱԿ-ի ավանդապահ գրադարան


   Հայաստանի ազգային գրադարանում ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանը հիմնվել է 1997 թ. փետրվարին՝ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի աջակցությամբ: Ավանդապահ գրադարանի ստեղծման հիմնական նպատակն է Հայաստանի լայն հանրությանը ծանոթացնել կազմակերպության գործունեությանը՝ ՄԱԿ-ի հիմնական փաստաթղթերի ու հրատարակությունների տարածման միջոցով:
mij mij
   1999 թվականից գրադարանում ստեղծվել է առանձին ընթերցասրահ-պահոց, որի հավաքածուն տարիների ընթացքում հարստացել է անգլերեն, ռուսերեն և հայերեն նոր գրքերով, հանդեսներով, պաստառներով, ՄԱԿ-ի և, մասնավորապես, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեության վերաբերյալ այլ նյութերով: 2013 թ. հունվարի 1-ի դրությամբ ՄԱԿ-ի ավանդապահ ընթերցասրահի ընդհանուր ֆոնդը կազմել է 13 317 միավոր:
   ՄԱԿ-ի գրականության սպասարկումն այժմ իրականացվում է գրադարանի նորաոճ ու հարմարավետ ընդհանուր ընթերցասրահում, որի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2013 թ. ապրիլի 23-ին: Գրադարանում հաճախ կազմակերպվում են նաև ՄԱԿ-ի հետ կապված մշակութային ու կրթական միջոցառումներ, այդ թվում՝ թեմատիկ ցուցահանդեսներ, հանդիպումներ, խորհրդաժողովներ:
   ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանից օգտվում են ոչ միայն տեղացի, այլև օտարերկրացի ուսանողներ, ասպիրանտներ, գիտնականներ, թոշակառուներ, որոնք ավանդապահ գրադարանի միջոցով ոչ միայն տեղեկություններ են ստանում ՄԱԿ-ի գործունեության մասին, այլև հարստացնում իրենց գիտելիքները համաշխարհային տնտեսության, կլիմայի փոփոխության, շրջակա միջավայրի, առողջապահության, թրաֆիկինգի, գենդերային հավասարության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ ոլորտների վերաբերյալ:
   Պատասխանատու գրադարանավարներ`
Նարինե Գևորգյան
Էլ. հասցե՝ngevorgyan4@gmail.com
Հեռ.՝ 093 19 51 74
Կատյա Անտոնյան
Էլ.հասցե՝katya.antonyan.88@mail.ru
Հեռ.՝ 094 68 81 24

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մասին տեղեկությունների համար այցելեք ` http://www.un.am ,

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի վիրտուալ գրադարան:http://www.un.am/hy/virtual-library