Հայաստանի ազգային գրադարանը բացառիկ գիտամշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն է, որի նշանակությունը կարևորվում է ոչ միայն հայ իրականության մեջ, այլև միջազգային տարածքում: Մեր գրադարանը եզակի է իր հավաքածուով, պահպանվող և սպասարկվող նյութերի տեսականիով, յոթանասունից ավելի լեզուներով գրականությամբ, միջազգային գրադարանային կազմակերպություններին անդամակցությամբ, գործընկերային լայն շրջանակով, այլև իր գիտական-մատենագիտական գործառույթներով և տարբեր ծրագրերով:

                @ntercasrah

Այցելեք մեր կայք-էջը` ծանոթանալու համար համաշխարհային գիտության, գրականության և մշակույթի, հայոց տպագիր ժառանգության մեծահարուստ գանձարանը, որպեսզի ճանաչենք «զիմաստություն և զխրատ» և իմանանք «զբանս հանճարոյ»: Ապավինենք 5-րդ դարի պատմիչ Եղիշեի փիլիսոփայական դիտարկումներին, թե «... Եւ այս ամենայն չարիք մտանէն ի միտս մարդոյ յանուսումնութենէ: Կոյր զրկի ի ճառագայթից արեգական, եւ տգիտութիւն զրկի ի կատարեալ կենաց: Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք: Որպէս մեծ է հոգի քան զմարմին, այսպէս մեծ է տեսաւորութիւն մտաց, քան զմարմնոց»:

 Մտքի կատարելության այդ կենարար ճառագայթն է նվիրում Մայր գրադարանն իր բազմահազար րնթերցողներին: Այցելեք գիտելիքի զարմանահրաշ և անեզր աշխարհը: