Գրադարանի բարեկամներն ու բարերարները

 Հայաստանի ազգային գրադարանը համագործակցում է աշխարհի 40 երկրների 160 կազմակերպությունների, գրադարանների և անհատների հետ: ՀԱԳ-ի միջազգային գրքափոխանակության մշտական գործընկերներն են Ռուսաստանի Ազգային գրադարանը /Սանկտ Պետերբուրգ/ և Ռուսաստանի պետական գրադարանը /Մոսկվա/, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը /Վաշինգտոն/, Անգլիայի, Ֆրանսիայի, Իրանի, Կորեայի, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Բելառուսի, Ճապոնիայի և այլ երկրների ազգային և համալսարանական գրադարանները:
Միջազգային գրքափոխանակության միջոցով ՀԱԳ-ի հավաքածուները տարեկան համալրվում են 1000-1200 միավոր գրականությամբ: ՀԱԳ-ը համագործակցում է Հայաստանում գործող հավատարմագրված 21 դեսպանատների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների գրասենյակների հետ: 

Ucom Սեպտեմբերի 16-ին ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայում ստորագրվեց համագործակցության հուշագիր ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի, Հայաստանի Ազգային գրադարանի և «Յուքոմ» ընկերության միջև: Համագործակցության շրջանակում «Յուքոմ» ընկերությունը ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի և Ազգային գրադարանի բոլոր ընթերցասրահներում կապահովի անվճար, անլար ինտերնետ հասանելիություն: Այս նախաձեռնությամբ «Յուքոմը» համալիր լուծում է տալիս՝ հնարավորություն տալով ընթերցողներին օգտվելու համացանցից հենց ընթերցասրահում, չկտրվելով աշխատանքից:

ralf

Լիբանանահայ գործարար, բարեգործ Ռալֆ Յիրիկյանը Հայաստանի ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրենն է: 2007 թվականի դեկտեմբերի 8-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից արժանացել է ’’Ս. Գրիգոր Լուսավորիչ’’ շքանշանի` իր եկեղեցաշեն և ազգօգուտ գործունեության համար: Գիտության և կրթության ոլորտում իր գլխավորած ընկերության կատարած մեծ ծավալի ներդրումների համար 2008թ. արժանացել է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Ոսկե մեդալին:
Նրա ղեկավարած ընկերության միջոցներով Մայր Հայրենիքում կյանքի են կոչվել բազմաթիվ և բազմապիսի մարդասիրական մտահղացումներ:
Ռ.Յիրիկյանը բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանի Ազգային գրադարանում` աջակցելով Հայաստանի Ազգային գրադարանի վերանորոգման աշխատանքներին: Բացի այդ, 2007թ. Ազգային գրադարանի 175-ամյակի առթիվ նա10 միլիոն դրամ է նվիրել Ազգային գրադարանին:

Ռ.Յիրիկյանն արժանացել է Հայաստանի Ազգային գրադարանի ’’Հակոբ Մեղապարտ’’ մեդալին, նա Ազգային գրադարանի Պատվավոր ընթերցող է: Ռ.Յիրիկյանի անունը գրանցվել է Ազգային գրադարանի ’’Պատվո մատյանում’’:

Թահթա Հովսեփ Արգենտինահայ բարերար 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հովսեփ Թահթայի անմիջական ֆինանսական աջակցությամբ 2013 թ. բացվել է Հայաստանի ազգային գրադարանի թվայնացման կենտրոնը, ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ` գրադարանային նյութերը հասարակության լայն շերտերին առցանց տարբերակով հասանելի դարձնելու համար: 2016թ.  Թահթա Հովսեփն իր ընտանիքի հետ այցելեց  Հայաստանի ազգային գրադարան և իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների վերաբերյալ:

jia

Ջիա (Ծիածան) Այվազյան ծնվել է Հունաստանի Քավալա քաղաքում։ Բարձրագույն ուսումր ստացել է Կալիֆորնիայի Նահանգային համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղում (UCLA): Իր տիտղոսներն են` Պսակավոր Արվեստից (B.A.) անգլիական գրականության մեջ, գրադարանային գիտությունների մագիստրոս (Master in Library Science) և դոկտորական թեկնածու (Candidate in Philosophy) Միջին Արեւելյան Ուսմանց հայագիտական Մասնաճյուղում (UCLA-ի Նարեկացիի անուան հայագիտական ամպիոն)։

Ծ. Այվազյանը UCLA-ի Գիտահետազոտական Գրադարանի հայկական և հունական նյութերի պատասխանատու գրադարանավարն է եղել 1968-ից ի վեր։ Գլխավոր պատասխանատուն է վերոհիշյալ գրադարանի հայագիտական գրքերի հավաքածուի կերտման և հարստացման։ Այս հավաքածուն թերեւս ամենախոշորն է Ամերիկայի գիտահետազոտական գրադարաններում, ճանաչված է ազգային և միջազգային գետնի վրա և լայնորեն կիրառվում է։ Ծ.Այվազյանը նաև նորարար է հայերեն գրքերի մշակման արդիականացման գործում։

arsine

Արսինե Հերմինե (Կոնդայան) Արսենյանըծնվել է 1914թ. Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: 1915թ. Թուրքիայի տեղահա-նությունների ընթացքում նա իր ընտանիքի հետ արտաքսվում է Էրեգլի, ապա Կոնիա: 1920թ. Կոնդայաններին թույլատրվում է վերադառնալ Ստամբուլ, որտեղ Արսինեն հաճախում է օրիորդաց քոլեջ և կրթությունն ավարտում Ամերիկայում օրիորդաց քոլեջում:

Արսինեն տեղափոխվում է Միացյալ Նահանգներ 1946թ. և ապրում Նյու Յորքում մեկ ու կես տարի, հետո տեղափոխվում է Լոս Անջելես, աշխատում բանկում: Նա ակտիվ գործունեություն է ծավալել Լոս Անջելեսի հայկական հարակից գիտությունների կազմակերպությունում:

1971թ. նա տեղափոխվում է Սան Դիեգո և ամուսնանում դոկտոր Սեթ Արսենյանի հետ, ով 30 տարի Սփրինգֆիլդ քոլեջում դասավանդելուց հետո անցել էր թոշակի:

Արսինե Արսենյանը վախճանվել է 2008թ. սեպտեմբերի 17-ին:

Արսինե Արսենյանի կտակի համաձայն 2010թ. Հայաստանի Ազգային գրադարանին հատկացվեց հարյուր հազար ԱՄՆ դոլար: Այդ միջոցներով հիմնվեց, վերանորոգվեց, տեխնիկական ժամանակակից միջոցներով ապահովվեց գրադարանի թվայնացման կենտրոնը, վերանորոգվեց ու կահավորվեց Հովհաննես Պետրոսյանի անվ. տեղեկատու մատենագիտական գրականության և էլեկտրոնային կրիչներով սպասարկման ընթերցասրահը: Հայաստանի ազգային գրադարանի տնօրինությունն ու աշխատակազմը և բազմահազար ընթերցողները իրենց խորին երախտագիտությունն ու խոնարհումն են հայտնում Արսենյան ամուսինների հիշատակի առջև:

balayan

Զորի Բալայան

Հայ գրող, հրապարակախոս Զորի Բալայանը ծնվել է 1935թ.Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: 1963թ. ավարտել է Ռյազանի Ի.Պ. որպես բժիշկ:
1975-ից ''Լիտերատուրնայա գազետա''-ի սեփական թղթակիցն է Հայաստանում:
1967-1970թթ. 2 ընկերների հետ ինքնաշեն նավակով նավարկել է Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում, 1971-1973թթ. Ճանապարհորդել Կամչատկայում և Չուկոտյան տունդրաներում: Արգասիքը եղել են ''Հիպոկրատի գլխարկը'' /1972թ./, ''Երկնագույն ճանապարհներ'' /1975թ./ և ''Սպիտակ մարաթոն'' /1980թ./ գրքերը:

Զորի Բալայանը հեղինակ է նաև ''Երկու կրակի մեջ'', ''Օջախ'', ''Չգրված օրենք'', ''Բարության ծառը'', ''Տագնապ'', ''Թևեր'' գրքերի:

2010թ. Զ.Բալայանն արժանացել է Ազգային գրադարանի ''Հակոբ Մեղապարտ'' հուշամեդալին:

ruben

Ռուբեն Շախմուրադյան
Ռ.Շախմուրադյանը ծնվել է 1954թ. հունվարի 31-ին Երևանում: Սովորել է Կ.Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժնում` ստանալով ճարտարապետի մասնագիտություն:

1976-1977թ. եղել է ,,Հայպետնախագիծ’’ ինստիտուտի ճարտարապետ, ապա` ավագ ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու:
1977-1980թթ. եղել է Չարենցավան քաղաքի գլխավոր ճարտարապետը, 1980-1985թթ.` Երևանի քաղաքապետարանի ’’Երքաղնորոգում’’ նախագծային ինստիտուտի գլխավոր ինժեներ:
1980թ.-ից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է: Հեղինակ է
հանրապետության տարբեր մարզերի և մայրաքաղաքի բազմաթիվ նախագծերի, կառույցների:
1985-1989թթ. Ռ.Շախմուրադյանը եղել է ՀՍՍՀ Թեթև արդյունաբերության
նախարարության Հատուկ նախագծակոնստրուկտորական բյուրոյի տնօրենի տեղակալը, 1992-1993թթ.` Թեթև արդյունաբերության նախարարության գիտահետազոտական նախագծային արտադրական միավորման գլխավոր տնօրենը:
1993-1999թթ. վարել է ՙԱրձագանք-2000՚ ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը: 1999թ.-ից առ այսօր նա ’’R&V Comfort’’ ընկերության գլխավոր տնօրենն է:
2009թ. Ռ.Շախմուրադյանի հովանավորությամբ վերանորոգվել և կահավորվել է Ազգային գրադարանի գիտական ընթերցասրահը: Գրադարանին աջակցություն ցույց տալու համար Ռ.Շախմուրադյանի անունը գրանցվել է Ազգային գրադարանի ’’Պատվո մատյանում’’:

vardan

Վարդան Գրեգորիան

Ամերիկահայ գիտնական, լեզվաբան, Նյու Յորքի ՙՔարնեգի՚ մարդասիրական կառույցի նախագահ Վարդան Գրեգորիանը ծնվել է 1934թ. ապրիլի 8-ին, Իրանի Թավրիզ քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է Իրանում: Ուսումը շարունակել է Լիբանանի College Armenien հաստատությունում: Մասնագիտացել է ֆրանսերենի եւ գրականության ասպարեզում: 1956թ. քննություն հանձնելով
միաժամանակ Կալիֆոռնիա նահանգի Բերքլի եւ Սթենֆորդ համալսարաններում' դրական գնահատականներով միաժամանակ 2 հաստատություն է ընդունվել: Սակայն Բերքլի համալսարանի պատասխանը մեկ ամիս ուշացումով տեղ հասնելու պատճառով դարձել է Սթենֆորդի ուսանող: 1958թ. ստանալով պատմական եւ բանասիրական գիտությունների բակալավրի որակավորում' ավարտել է համալսարանը: Մինչեւ ասպիրանտուրա ընդունվելը Գրեգորիանը Սան Ֆրանցիսկոյի պետական քոլեջում դասավանդել է Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի պատմություն առարկաները: 1964թ. Սթենֆորդում պաշտպանելով գիտական թեզը' արժանացել է պատմա բանասիրական գիտությունների թեկնածուի կոչման: 1968-1972թթ. որպես դոցենտ դասախոսել է Կալիֆոռնիա համալսարանում: 1970-1972թթ. դասավանդել է Օստին քաղաքի համալսարանում եւ հաստատության հատուկ նախագծերի հեղինակն է եղել:

1972թ. Փենսիլվանիա համալսարանում դասախոսել է որպես հայկական, կովկասյան եւ հարավային Ասիայի պատմության պրոֆեսոր:

Աշխարհի 56 հեղինակավոր ինստիտուտներ Գրեգորիանին շնորհել են պատվո աստիճաններ:

Վարդան Գրեգորիանի շնորհիվ հարստացել և շարունակում է հարստանալ Հայաստանի Ազգային գրադարանի ֆոնդերը: 2003թ. նրա հովանավորությամբ գրադարանում բացվել է պատճենահանման կենտրոն և ՙՎերնատուն՚ սրահը: Գրադարանում գործում է ՙՎարդան Գրեգորիան՚ հավաքածուն, որտեղ պահպանվում են նրա նվիրած գրականությունն ու նյութերը: Արժանացել է Ազգային գրադարանի բարձրագույն պարգևին' ՙՀակոբ Մեղապարտ՚ մեդալին:

asjyanՄեսրոպ արքեպիսկոպոս Աշճյան

Հայ հոգեւոր դասի ներկայացուցիչ, եկեղեցական եւ հասարարակական գործիչ, արքեպիսկոպոս, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատվավոր դոկտոր (2001թ.) Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը ծնվել է 1941թ. հունվարի 3-ին Լիբանանի Բեյրութ քաղաքում: Ուսում ստացել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքում (Անթիլիաս 1961թ.), մեկ տարի անց մեկնել է Շվեյցարիա եւ հոգեւոր ուսումը շարունակել այնտեղ, 1963թ. Միացյալ Նահանգներում քահանայական հատուկ դասընթացներ է անցել, որից հետո էլ ծառայություն է իրականացրել Փարիզում:

1970թ. ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Բոստոն քաղաքի համալսարանում ուսումնասիրել է Աստվածաբանություն, Ներսես Լոմբարտցու "Հռոմկլայի ճառը" եւ այն անգլերեն թարգմանելու համար ստացել է մագիստրոսի աստիճան, ավելի ուշ 2-րդ մագիստրոսի տիտղոս: 1963թ. վարդապետ է ձեռնադրվել, իսկ 1977թ.' եպիսկոպոս: 1964-1970թթ. դասավանդել է Անթիլիասում եւ Հալեպում, եղել է Դպրեվանքի տեսուչ եւ Բեյրութի ազգային Մարտիկյան վարժարանի տնօրենը:

1920-ականներին թեմակալության ընթացքում օծել է 13 եկեղեցիներ, բացել 4 վարժարան, հրատարակել 60-ից ավելի կրոնական եւ պատմական գրքեր:

1993թ. Աշճյանի ջանքերով հիմնվել է առաջնորդարանի հիմնադրամը: 1992թ "Մեծն Ներսես" բարեգործական հասարակական եւ "Արամ Մանուկյան" մշակութային եւ հասարակական կազմակերպության նախագահն է եղել:
Նրա շնորհիվ Մայր Հայրենիքում լույս են տեսել բազմաթիվ գրքեր, հովանավորել է բազմապիսի բարեգործական –մարդասիրական ձեռնարկներ:

Հիմնադրել է "Մուղնի" հրատարակչությունը, եղել Կարինթիայի ասպետական ընկերության հոգեւոր խորհրդատուն: Հեղինակ է աստվածաբանական, հայագիտական, բարոյագիտական եւ գրական ու հրապարակախոսական ուսումնասիությունների, հայերեն եւ անգլերեն լեզուներով:

Մահացել է Նյու-Յորքում 2003թ. դեկտեմբերի 2–ին եւ ամփոփվել Անթիլիասում: