5.11.2018
    

Նոյեմբերի 7-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա բանաստեղծ Հրանտ Վաղարշյանի «ԸՆՏՐԱՆԻ» գրքի շնորհանդեսը:

 

 

 


23.10.2018
    

Հայաստանի ազգային գրադարանը Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ կազմակերպել է միջոցառում, գրականության, լուսանկարների և արխիվային նյութերի ցուցադրություն՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին:
Հայաստանի ազգային գրադարան, մեծ ցուցասրահ
Հոկտեմբերի 24, ժամը՝ 14:00

 

 

 


8.10.2018
    

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին ընդառաջ՝ Ֆրանսիայի Արշակ Չոբանյանի անվան ինստիտուտի և ‹‹Սիժեստ›› հրատարակչության հրավերով և վերջինիս տնօրեն Ժան Սիրապյանի ուղեկցությամբ Հայաստան են ժամանել ֆրանսիացի գրողներ Ժան-Միշել Վերնոշեն, Յուսեֆ Հինդին և Էմանուել Լըրուան: Նրանք հոկտեմբերի 9-ին, ժամը 14:00-ին կհյուրընկալվեն Հայաստանի ազգային գրադարանում:

 

 

 


2.10.2018
    

Հոկտեմբերի 4, ժամը 15:00-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա Դոկտ. Ռուբինա Փիրումյանի «MY FATHER, A MAN OF COURAGE AND PERSEVERANCE, A SURVIVOR OF STALIN’S GULAG» գրքի շնորհանդեսը :

 

 

 


28.06.2018
    

Հուլիսի 2-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի «ԳԵՐԴԱՍՏԱՆ» ինքնակենսագրական վեպի շնորհանդեսը:

 

 

 


25.05.2018
    

Մայիսի 29-ին, ժամը 15:00-ին Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ, գրող, հրապարակախոս Յակոբ Վարդիվառեանի «ՄԵԾ ԵՐԱԶԻ ՃԱՄԲՈՒՆ ՈՒՂԵՒՈՐՆԵՐԸ ԵՒ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՊԱՏՄՈՒԹԻԻՆ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ» գրքի Գ հատորի շնորհանդեսը:

 

 

 


24.05.2018
    

Մայիսի 25-ին, ժամը 17:00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում տեղի կունենա ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Փարավոն Միրզոյանի «ՁՈՆ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻՆ» մեծածավալ կտավի բացման արարողությունը:

 

 

 


22.05.2018
    

Մայիսի 22-ին ժամը 15:00-ին տեղի կունենա միջոցառում-համերգ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակներին:

 

 

 


23.04.2018
    

Ապրիլի 23-ին, ժամը 14:00-ին Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին նվիրված ալբոմային հրատարակությունների և օրացույցների ցուցադրություն Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնում:

 

 

 


19.04.2018
    

Ապրիլի 19-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում տեղի կունենա ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառում-գրականության ցուցադրություն:

 

 

 


17.04.2018
    

Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում ապրիլի 17-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցարահում տեղի կունենա միջոցառում-գրականության ցուցադրություն՝ նվիրված Սիամանթոյի ծննդյան-140 ամյակին:

 

 

 


13.04.2018
    

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի և Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում ապրիլի 16-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի և Արագածի թիվ 2 դպրոցի հետ համատեղ տեղի կունենա «Ֆրանսահայ մեծերը» խորագրով միջոցառում:

 

 

 


5.04.2018
    
Ապրիլի 6-ին, ժամը 11:00-ին Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա հանդիպում ֆրանսիացի գրողների հետ:

 

 

 


20.03.2018
    
Մարտի 21-ին ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի հետ համատեղ կանցկացնի պոեզիայի միջազգային օրվան նվիրված համերգային ծրագիր «Հայասա» ֆոլկ բենդի մենակատար Գայանե Ավդալյանի մասնակցությամբ:

 

 

 


19.03.2018
    
Մարտի 20-ին, ժամը 14:00 Անձեռնմխելի գրականության բաժինը՝ ֆրանկոֆոնիայի երկամսյակին ընդառաջ, Ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կներկայացնի «Հայ-ֆրանսիական պատմական կապեր» և «ֆրանսերեն հնատիպ գրականություն» խորագրերով զեկույց և ցուցադրություն:

 

 

 


05.03.2018
    
Մարտի 6-ին, ժամը 14:00 Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա ականավոր գրող, հասարակական-քաղաքական գործիչ Զապել Եսայանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառում:

 

 

 


30.01.2018
    
Անվանի բանաստեղծ Վահան Թեքեյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառում և գրականության ցուցադրություն: Փետրվարի 1-ին, ժամը 13:00:

 

 

 


19.01.2018
    
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը աշխատանքային այցով եղավ Ստամբուլում:

 

 

 


19.01.2018
    
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը եղավ Պոլսի «Ժամանակ» օրաթերթի խմբագրությունում:

 

 

 


20.12.2017
    
Ռուսաստանի պետական գրադարանի և Հայաստանի ազգային գրադարանի համատեղ ջանքերով տպագրվել է «Պատրաստված է ԽՍՀՄ-ում: Հայաստան, 1950-1991թթ. Ռուսաստանի պետական գրադարանի հավաքածուների բնօրինակ ատենախոսությունների ցուցահանդես» պատկերազարդ կատալոգը:

 

 

 


13.12.2017
    
Հայաստանի ազգային գրադարանը հրատարակության է պատրաստել Բոստոնի Արմինյան Րիվյու (The Armenian Review) հանդեսի 1948-2008թթ. մատենագիտու-թյունը:

 

 

 


27.11.2017

    Հայաստանի ազգային գրադարան
Նոյեմբերի 28, ժամը 15:00
Միջոցառմանը ներկա են լինելու ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի Ազգային ժողովի հայ-չինական բարեկամության խմբի անդամները, Հայաստանում Չինաստանի արատակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, «Կոմֆուցիուս» կենտրոնի ներկայացուցիչները, գրողներ, բանաստեղծներ, կրթության, գրադարանային բնագավառների ներկայացուցիչներ, բուհերի ուսանողներ, չինարեն սովորող դպրոցականներ:
Գիրքը կներկայացնի պատասխանատու խմբագիր` բանասիրական գիտությունների, դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը:
 

22.11.2017

    ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ 2017 թվականին Հայաստանի ազգային գրադարանը ձեռք է բերել 6 տեսածրիչներ /scanner/, որոնք տեղադրված են Ազգային գրադարանի թվայնացման կենտրոնում:
Սարքավորումները նախատեսված են գրքերի և ամսագրերի թվայնացման համար:
 

23.10.2017

    
ՄԱԿ-25
Ուզու՞մ եք ծանոթանալ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի 25 տարվա հրատարակություններին։ Ապա
այցելեք ՄԱԿ-ի ավանդապահ գրադարան (որն է Հայաստանի ազգային գրադարանը) հոկտեմբերի 23-ին, ժամը
3։00-ին։ Դուք ոչ միայն կդիտեք ցուցադրանքը այլև կարող եք ձեզ հետ տանել ՄԱԿ-ի մասին առկա
գրականություն ու տեղեկատվական նյութեր։

 


7.10.2017

    
«Գրաբուս-գրախանութ»-2017թ. ծրագրի շրջանակներում «Կյանքը՝ գրքով» խորագրով գրականության ցուցադրություն-վաճառք Հայաստանի ազգային գրադարանի մուտքի մոտ:

 


5.10.2017

    Հայրենիքի մեծ հրապարակախոսը. Վարդգես Պետրոսյան-85
Հոկտեմբերի 6-ին, ժամը 15:00-ին Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ Վարդգես Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում:

 


22.09.2017

    Բելառուսի Ազգային գրադարանի տնօրեն Ռոման Մոտուլսկին Հայաստանի ազգային գրադարանում
Սեպտեմբերի 25-ին, ժամը 10:30 Հայաստանի ազգային գրադարանի հյուրն է Բելառուսի Ազգային գրադարանի տնօրեն Ռոման Մոտուլսկին: Ռոման Մոտուլսկին կներկայացնի «Բելառուսի ազգային գրադարանը» թեմայով դասախոսություն:
Նվիրատվություն Հայաստանի ազգային գրադարանին՝ Ֆրանցիսկոս Սկորինայի տպագիր ժառանգությունից:

 


13.06.2017

    ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ-80
Հունիսի 15-ին, ժամը՝ 14:00, սիրով հրավիրում եմ Ձեզ ներկա գտնվելու Լուսինե Զաքարյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը,
Հյուրերի թվում կլինեն Լուսինե Զաքարյանի ընտանիքի անդամները, արվեստակից ընկերները՝ Տիգրան Մանսուրյան, Ռուբեն Մաթևոսյան, Մեդեա Աբրահամյան, Արամ Սաթյան և ուրիշներ:
Ելույթ կունենան սոպրանո, ՀՀ վաստակավոր արտիստուհի Իրինա Զաքյանը և դաշնակահար Արմեն Աղաջանյանը:
Հաղորդավար՝ Սարգիս Նաջարյան

 


30.05.2017

    Սերգեյ Ասլամազյան-120
Մայիսի 31-ին, ժամը 15:00-ին Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա թավջութակահար, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, մանկավարժ, Կոմիտասի անվան քառյակի հիմնադիր-անդամ Սերգեյ Ասլամազյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառում՝ Սերգեյ Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի հետ համատեղ:

 


30.05.2017

    Դասախոսություն Հայաստանի ազգային գրադարանում
Մայիսի 30-ին, ժամը 11:30-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա դասախոսություն՝ Չեխիայի Հանրապետության ազգային գրադարանի գիտնական քարտուղար Ադոլֆ Կնոլլի մասնակցությամբ: 
 
23.05.2017

    Դասախոսություն Հայաստանի ազգային գրադարանում

Մայիսի 23-ին, ժամը 11:30-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա դասախոսություն՝ Չեխիայի Հանրապետության ազգային գրադարանի գիտնական քարտուղար Ադոլֆ Կնոլլի մասնակցությամբ: 
29.11.2016

    Ղազախստանի Հանրապետության ազգային ակադեմիական գրադարանը 2016թ. նոյեմբերի 30-ին, ժամը 15:00 Հայաստանի ազգային գրադարանում բացելու է Ղազախական գրականության կենտրոն, որը հիանալի հնարավորություն է  գրքի միջոցով հայ ընթերցողին ներկայացնելու Ղազախստանի ձեռքբերումները  և նվաճումները:
Կենտրոնի բացմանը զուգահեռ տեղի կունենա Ղազախստանի Հանրապետության Ազգային ակադեմիական գրադարանի և Հայաստանի ազգային գրադարանի միջև փոխհամագործակցության հուշագրի ստորագրումը:  Ավելին >>

23.11.2016

    Նոյեմբերի 23-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ չինական «Իմաստության արկղիկը» առակների և Սերգո Երիցյանի ուղեգրությունների «Չինական ճեպանկարներ» գրքերի շնորհանդեսը։
Իրենց ներկայությամբ շնորհանդեսը պատվել էին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ  Հերմինե Նաղդալյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան  Թիան Էրլունը, այլ գերատեսչություններից, գրողներ, արվեստագետներ, ուսուցիչներ և աշակերտներ:

Օրվա բանախոսը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանն էր, ով ոչ միայն գիրք է գրել մեր բարեկամ երկիր՝ Չինաստան կատարած ստեղծագործական ճամփորդության նյութերով, այլ կազմել և խմբագրել  է «Իմաստության արկղիկ» առակների ժողովածուն:  Ավելին >>


10.10.2016

    Պրահայի պատմաճարտարապետական Կլեմենտինում համալիրում հոկտեմբերի 12-ին տեղի կունենա «Հայ  գրքարուեստը դարերու ընդմէջէն, որք զծորանս Հոգւոյն արբին» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Հայերեն  տպագիր Աստվածաշունչ մատյանի հրատարակության 350-ամյակին նվիրված ցուցադրությունը կազմակերպվել է  Չեխիայի և Հայաստանի ազգային գրադարանների միջև համագործակցության շրջանակներում և ընդգծում է հայ- չեխական մշակութային կապերի առանձնահատկությունները: Ցուցահանդեսում ընդգրկված են երկու տասնյակից  ավելի հնատիպ գրքեր Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուից. ներկայացված են նաև նմուշներ Չեխիայի  ազգային գրադարանի հավաքածուից: Ցուցադրությունը կշարունակվի մինչև հոկտեմբերի 25-ը: Ավելին >>

21.03.2016
Հայտարարություն
    ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ մարտի 21-ը նշվում է որպես պոեզիայի համաշխարհային օր:
Ժամը 12:00 Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մուտքի մոտ կկազմակերպվի պոեզիայի ունկնդրում, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում կհնչեն հայ գրողների ստեղծագործություններ՝ ֆրանսերեն լեզվով՝ երիտասարդ գրողների և Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների կատարմամբ:
Ժամը 14:00 Այցելություն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ Հայաստանի ազգային գրադարանի մի խումբ աշխատակիցների , Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի և երիտասարդ գրողների մասնակցությամբ: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի գրադարանին կնվիրաբերվի 60 միավոր գրականություն:

03.03.2016
Փոխըմբռնման հուշագիր ՀԱԳ-ի և
Սպահանի հայոց թեմական խորհրդի միջև

 

mij mij
mij mij

 


29.02.2016
ՀԱԳ տնօրեն Տ. Զարգարյանի այցը Նոր Ջուղա

 

mij mij
mij mij

 


17.12.2015
Հայտարարություն
    Դեկտեմբերի 17-ին ժամը 13:00 Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա անվանի գրող, արձակագիր Սերո Խանզադյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշ- ցերեկույթ: Միջոցառմանը ներկա կլինեն անվանի գրողի անունը կրող թիվ 184 ավագ դպրոցի սաները, ընտանիքի անդամները, ինչպես նաև գրականագետներ: Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում կներկայացվի Սերո Խանզադյանի ստեղծագործությունների ցուցադրությունը:
                    Հասցե` Տերյան 72

07.10.2015
Հայաստանի ազգային գրադարան
7 հոկտեմբեր
Գրադարանավարի օր
    Ծրագրում՝
1. Գրադարանավարի օրվա առթիվ հանդիսավոր բացման արարողություն. Ելույթներ, գեղարվեստական մաս, պատվոգրերի հանձնում: (Թամանյանական մասնաշենք մեծ դահլիճ)
2. Հայ գեղանկարիչների ալբոմային հրատարակությունների ցուցադրություն (Թամանյանական մասնաշենք, արվեստի և ոչ գրքային հրատարակությունների բաժին)
3. Մատենագիտական տեսություն. Զեկույցներ «Տարազ» գրական-գեղարվեստական, հասարակական հանդեսի լույս ընծայման 125-ամյակի առթիվ: (Թամանյանական մասնաշենք, նիստերի սրահ)

                    Մուտքը` Տերյան 72


03.10.2015
Գրադարանային երեկո
 
mij

   Ծրագրում

 


18.09.2015

Սեպտեմբերի 21-ը ՀՀ Անկախության հռչակման օր
   Սեպտեմբերի 18-ին ժամը 15:00 Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում կներկայացվի գրքերի, օրացույցների, բացիկների ցուցադրություն՝ նվիրված ՀՀ Անկախությանը, Արցախյան ազատամարտին և ազատամարտիկներին: Միջոցառման բանախոս՝ Քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Խ. Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լևոն Շիրինյան:
    Թեման՝ «Պետականության քաղաքական իդեալը 20-րդ դարում և նրա իրագործումը»:

                    Մուտքը` Տերյան 72


07.07.2015
   Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՕՐ միջոցառմանը, որը տեղի կունենա հուլիսի 7-ին ժամը 11:00-ին:
Ծրագրում`

02.06.2015
   Հունիսի 2-ին ժամը 15.00 Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա գեներալ մայոր, բանաստեղծ Սամվել Սաֆարյանի ծննդյան 70-ամյակին նվիրված ցերեկույթ. թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում կներկայացվի գրականության, մամուլի, լուսանկարների և ասույթների ցուցադրություն:
                    Մուտքը` Տերյան 72

14.05.2015
   Մայիսի 14-ին, ժամը 12:00 ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի դահլիճում տեղի կունենա հանդիպում գրականագետ, մատենագետ, հրապարակախոս Յովսէփ Նալպանտեանի/ ԱՄՆ/ հետ: Մեծ ցուցասրահում կներկայացվի Յովսէփ Նալպանտեանի կողմից հեղինակած գրքերը:
                    Մուտքը` Տերյան 72

12.05.2015
   Մայիսի 12-ին ժամը 15:00 Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա միջոցառում ‹‹Երգեր նվիրված Հայրենական մեծ պատերազմին›› խորագրով: Երգերի կատարումներով հանդես կգան Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի ուսանողները:
                    Մուտքը` Տերյան 72

31.03.2015
   Մարտի 31-ին ժամը 14:00-ին արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի աշխատակիցները ֆրանկոֆոնիայի երկամսյակի ծրագրի շրջանակներում կներկայացնեն ֆրանսիական արվեստ (ալբոմների ցուցադրություն)
  • Իմպրեսիոնիստ գեղանկարիչ Կլոդ Մոնե` ծննդյան 175 ամյակ 
  • Քանդակագործ Օգյուստ Ռոդեն` ծննդյան 175-ամյակ

27.03.2015
   Մարտի 27-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի փոքր դահլիճում տեղի կունենա 2014թ. Կրասնոդարում հրատարակված «Братская помощь пострадавшим в Турции армянам» գրքի շնորհանդեսը:
   Ներկա կլինեն գրքի խմբագիր, կազմող և թարգմանիչ, Կուբանի պետական համալսարանի դոցենտ, պրոֆեսոր Ալեքսանդր Խաչիյանցը, «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր, «Համշեն» մշակութային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Տավադյանը:

17.03.2015
Մանուկ Աբեղյան - 150

 

   Մարտի 17-ին ժամը 15.00 Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա բանասեր, լեզվաբան գրականագետ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Մանուկ Աբեղյանի ծննդյան 150 ամյակին նվիրված միջոցառում: Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում կներկայացվի Մ. Աբեղյանի գիտական աշխատությունները և նրա մասին հոդվածները պարբերական մամուլում: Ցուցադրության մեջ տեղ են գտել ասույթներ անվանի գիտնականի մասին:
   Միջոցառմանը ներկա կլինեն գրականագետներ` Վարդան Դևրիկյանը, Ավիկ Իսահակյանը, Սամվել Մուրադյանը, Աելիտա Դոլուխանյանը, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը և Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները:
        Մուտքը` Տերյան 72

02.03.2015
Հրանտ Մաթևոսյան -80

 

   Մարտի 3-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա անվանի գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակին նվիված միջոցառում: Մեծ ցուցասրահում կներկայացվի Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները, թարգմանությունները օտար լեզուներով և պարբերական մամուլում լույս տեսած հոդվածները:
    Միջոցառմանը ներկա կլինեն գրականագետներ, Մաթևոսյանի ստեղծագործությունների երկրպագուներ, ինչպես նաև Մաթևոսյանի ընտանիքը:

25.02.2015
Զորավար Անդրանիկ - 150
 
mij Փետրվարի 25-ին` ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի գրականության     և ոչ գրքային հրատարակությունների բաժնի ընթերցասրահում տեղի կունենա միջոցառում` նվիրված Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին:

20.02.2015
mij

20.02.2015
Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է
   ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը գործընկերների՝ Հայաստանի հելսինկյան կոմիտեի, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, Հայաստանի պատանեկան նվաճումների, Վորլդ Վիժն Հայաստանի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների հետ համատեղ կազմակերպում է ակնարկների առցանց մրցույթ՝ «ՄԱԿ-ի բարեկամներ» ցանցի 8-11 դասարանի աշակերտների շրջանում: Միջոցառումը նվիրված է Մայրենի լեզվի միջազգային օրվան, իսկ մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 20-ին` ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային գրադարանում:
     Մուտքը` Տերյան 72

19.02.2015
     Փետրվարի 19-ը`գիրք նվիրելու օր Ազգային գրադարանում

Ծրագրում`

1. Ժամը 10:30 – 12:00 «Նվիրիր գիրք» ակցիա թամանյանական մուտքի մոտ:
2. Ժամը 14:30-ին, շրջիկ գրադարանով այցելություն և գրքերի նվիրատվություն Մանուկ Աբեղյանի թիվ 3 հիմնական դպրոցի գրադարանին` անվանի գրողի ծննդյան 150 ամյակի առթիվ
3. Ազգային գրադարանի ընդհանուր ընթերցասրահում գործող չինական անկյանը գրականության նվիրատվություն Չինական մշակույթի և գիտության կենտրոնի կողմից:

12.02.2015
Հայտարարություն

     Հայաստանի ազգային և Գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանները ձեռնամուխ են եղել «Հայկական գիտատեղեկատվական հանգույցի» ձևավորման աշխատանքներին։ Այս հանգույցում ի մի են բերվում հայագետների և գիտության տարբեր բնագավառների ներկայացուցիչների կողմից տարբեր ժամանակներում հրատարակված հոդվածների, գրքերի ընտրանիները։ Այս աշխատանքներին իրենց աջակցությունն են բերում Սփյուռքի հայագիտական կենտրոնները, հրատարակչությունները, գրադարանները։
    Հանգույցը հասանելի է http://www.flib.sci.am/arm/node/2
համացանցային հասցեից։
   Բոլոր նյութերը օգտվողներին հասանելի են ազատ դիտման և ներբեռնման կարգավիճակով։
   Ունեցե՛ք Ձեր ներդրումը համահայկական այս եզակի նախագծում՝ օգտվելով հանգույցից, տարածելով տեղեկատվություն հանգույցի մասին, տրամադրելով թվայնացված նյութեր՝ հանգույցում ներառելու համար ։

18.12.2014
     Դեկտեմբերի 18-ին` ժամը 12:00 ին, Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա 2012-2014թթ. Հայոց ցեղասպանության թեմայով լույս տեսած գրքերի տեսություն:
       (Վարչական մասնաշենք, 5-րդ հարկ)

10.12.2014
     Դեկտեմբերի 10-ին` ժամը 14:00 ին, Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում տեղի կունենա հանդիպում, գրող, հրապարակախոս Խաչատուր Դադայանի հետ, ինչպես նաև «Գրիգոր և Կարապետ Մելքոնյան հիմնադրամի գործունեության` մասնավորապես 1933-1939թթ. Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի կառուցման վերաբերյալ ցուցանակի բացումը: