ISBN գրքի միջազգային ստանդարտ համարների տրամադրում 

 

Աշ­խար­հի ա­վե­լի քան 160 երկր­նե­րում ճանաչված գրքի մի­ջազ­գային ստան­դարտ հա­մա­րը հա­կիրճ, մատ­չե­լի և մե­քե­նայաըն­թեռ­նե­լի նույ­նա­կա­նա­ցու­ցիչ է: ISBN-ը ե­զա­կիո­րեն բնո­րո­շում է ա­ռան­ձին հրա­տա­րա­կությու­նը և պետք է զու­գորդ­ի նրան վեր­ջի­նիս ստեղծ­ման սկզբնա­կան շրջա­նից: Լի­նե­լով կարևոր մի­ջոց գրքի շու­կայում ար­տադ­րության, բաշխ­ման, վա­ճառ­քի վեր­լու­ծության և մա­տե­նա­գի­տա­կան տվյալ­նե­րի պահ­պան­ման հա­մա­կար­գում` ISBN-ը նաև կարևոր նշա­նա­կություն ու­նի գրա­դա­րա­նի տե­ղե­կատ­վության հա­մա­կարգ­ման գոր­ծում: Ե­թե ար­տադ­րան­քը հա­մա­պա­տաս­խա­նում է մեկ այլ յու­րա­հա­տուկ հա­մա­րա­կալ­ման հա­մա­կար­գի (օ­րի­նակ` շա­րու­նա­կա­կան բնույթ ու­նե­ցող նյու­թերը ստանում են ISSN կամ ե­րաժշ­տա­կան (նո­տագ­րա­կան) հրա­տա­րա­կությունները, ո­րոնք ստանում են ISMN), ա­պա պետք է կի­րառ­վի համապատասխան հա­մա­կար­գը: Ե­թե կա անհ­րա­ժեշ­տություն, ա­պա նման նույ­նա­կա­նա­ցու­ցիչ­նե­րը պետք է կի­րառ­վեն ISBN-ի հետ հա­մակց­ված: ISBN նշա­նակ­վում է հան­րությա­նը հա­սա­նե­լի վճա­րո­վի կամ անվ­ճար ա­ռան­ձին հրա­տա­րա­կություն­նե­րին և նմա­նա­տիպ ար­տադ­րան­քի ո­րո­շա­կի տե­սակ­նե­րին: Բա­ցի այդ, հրա­տա­րա­կություն­նե­րի ա­ռան­ձին մա­սեր (օ­րի­նակ` գլուխ­ներ կամ հոդ­ված­ներ, ո­րոնք հա­սու են ա­ռան­ձին) նույն­պես կա­րող են ու­նե­նալ ISBN որ­պես նույ­նա­կա­նա­ցու­ցիչ: Ինչ վե­րա­բե­րում է հան­րությա­նը հա­սա­նե­լի տար­բեր մի­ջոց­նե­րի, ա­պա էա­կան չէ, թե բո­վան­դա­կությունն ինչ­պի­սի ձևաչափ ու­նի. դրան­ցից յու­րա­քանչյու­րը պետք է նույ­նա­կա­նաց­վի ա­ռան­ձին:

Հրա­տա­րա­կություն­նե­րի տե­սակ­նե­րի մի քա­նի օ­րի­նակ­ներ, ո­րոնք պետք է ստա­նան ISBN. տպագր­ված գրքեր և գրքույկ­ներ, բրայ­լային հրա­տա­րա­կում­ներ, հրա­տա­րա­կություն­ներ, ո­րոնք հրա­տա­րա­կի­չը մտադ­րություն չու­նի ժա­մա­նակ առ ժա­մա­նակ թարմաց­նե­լու, շա­րու­նա­կա­կան բնույթ ու­նե­ցող նյու­թե­րի ա­ռան­ձին հոդ­ված­ներ, քար­տեզ­ներ, ու­սու­ցո­ղա­կան հրա­տա­րա­կություն­ներ` տե­սա­ժա­պա­վե­նի և սլայ­դի տես­քով, ձայ­նե­րիզ­ներ, լա­զե­րային սկա­վա­ռակ­ներ կամ թվային տե­սաս­կա­վա­ռակ­ներ (խո­սող գրքեր), է­լեկտ­րո­նային հրա­տա­րա­կություն­ներ կրիչ­նե­րի վրա (ինչ­պես օ­րի­նակ մե­քե­նայաըն­թեռ­նե­լի ժա­պա­վեն­ներ, ճկուն սկա­վա­ռակ­ներ, լա­զե­րային սկա­վա­ռակ­ներ) և ին­տեր­նե­տային հրա­տա­րա­կում­ներ, ա­ռան­ձին հրա­տա­րա­կություն­նե­րի թվայ­նաց­ված օ­րի­նակ­ներ, միկ­րոհ­րա­տա­րա­կություն­ներ, ու­սու­ցո­ղա­կան կամ ու­ղե­ցույցային հա­մա­կարգ­չային ծրագ­րեր, հա­մակց­ված հրա­տա­րա­կություն­ներ, որ­տեղ գլխա­վոր բա­ղադ­րի­չը տեքստն է:

Հրա­տա­րա­կություն­նե­րի տե­սակ­նե­րի մի քա­նի օ­րի­նակ­ներ, ո­րոնք չպետք է ստա­նան ISBN. շա­րու­նա­կա­կան բնույթ ու­նե­ցող հրա­պա­րա­կում­ներ, ո­րոնք դիտ­վում են որ­պես մա­տե­նա­գի­տա­կան միա­վոր­ներ (ա­ռան­ձին թո­ղար­կում­նե­րը կա­րող են հա­վակ­նել ISBN-ի), մտա­վոր և ար­վես­տին վե­րա­բե­րող բո­վան­դա­կությամբ վե­րա­ցա­կան նյու­թեր, ինչ­պես օ­րի­նակ տեքս­տեր կամ այլ վե­րա­ցա­կան ստեղ­ծա­գոր­ծություն­ներ, կար­ճա­ժամ­կետ նշա­նա­կությամբ տպված նյու­թեր, ինչ­պես օ­րի­նակ գո­վազ­դային և այլն, տպագր­ված ե­րաժշ­տա­կան ստեղ­ծա­գոր­ծություն­ներ, ար­վես­տի տպագր­ված նմուշ­ներ և չկազմ­ված բրոշյուր­ներ` ա­ռանց տիտ­ղո­սա­թեր­թի և տեքստի, անձ­նա­կան փաս­տաթղ­թեր (օ­րի­նակ` ինք­նա­կեն­սագ­րություն), շնոր­հա­վո­րա­կան բա­ցիկ­ներ, ե­րաժշ­տա­կան ձայ­նագ­րություն­ներ, ու­սու­ցո­ղա­կան կամ ու­ղե­ցույցային նպա­տակ­նե­րից զատ այլ հա­մա­կարգ­չային ծրագ­րեր, է­լեկտ­րո­նային բյու­լե­տեն­ներ, է­լեկտ­րո­նային նա­մակ­ներ և այլ է­լեկտ­րո­նային հա­ղոր­դագ­րություն­ներ, խա­ղեր:

ISBN համակարգը Հայաստանում գործում է 1998թ. հունվարից: