ISBN,ISMN,ISSN ՀԱՅՏԱՁԵՎԵՐ 


  • ISBN/ISMN համակարգում գրանցված հրատարակիչների
       հրատարակությունների ինդեքսավորման ԴԻՄՈՒՄ
  • ISBN/ISMN համակարգում ՉԳՐԱՆՑՎԱԾ կազմակերպությունների հրատարակությունների    ինդեքսավորման ԴԻՄՈՒՄ
  • Հեղինակային հրատարակությունն ինդեքսավորելու դիմում
  • Պարբերականի միջազգային ստանդարտ համարանիշ (ISSN) ստանալու դիմում
  • Գրանցման և ինդեքսավորման ծառայությունների մատուցման
       ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
  • ISBN և ISMN գրանցման և ինդեքսավորման վճարովի ծառայությունների գնացուցակ (ներառյալ հարկերը)
  • ISMN երաժշտական միջազգային ստանդարտ համարների տրամադրում  


    ISMN միջազգային գործակալության հետ հայաստանյան գրասենյակը պայմանագիր է կնքել 2002թ. օգոստոսին: Այն կիրառվում է` նույնականացնելու նոտագրված երաժշտական հրատարակությունը` անկախ օգտագործման նպատակից, նախատեսված չէ ձայներիզների կամ տեսաերիզների համար` բացառությամբ եզակի դեպքերի: ISMN-ը չի կիրառվում երաժշտության մասին գրքերի դեպքում, որոնք ստանում են գրքի միջազգային ստանդարտ համար (ISBN): Հրատարակության յուրաքանչյուր բաղկացուցիչ մաս, որն առանձին կիրառելի է, պետք է ստանա իր ISMN-ը: ISMN համարակալում ստացող նյութերը ներառում են նոտաշարեր, մանրանվագներ (էտյուդներ), վոկալային նոտաշարեր, երաժշտական դերերգերի հավաքածու, առանձին օգտագործելի դերերգեր, փոփ ֆոլիոներ (pop folios), հատընտիրներ, նոտագրված երաժշտության հետ միասին հրատարակված երգերի տեքստեր կամ քնարերգություն (եթե առանձին օգտագործելի է), նոտագրված երաժշտության հետ տպագրված մեկնաբանություններ, փոքր չափսերի երաժշտական (նոտագրական) հրատարակություններ, բրայլային երաժշտական (նոտագրական) հրատարակություններ, երաժշտական նոտագրությունների էլեկտրոնային հրատարակություններ: 

    ISBN գրքի միջազգային ստանդարտ համարների տրամադրում  


    ISBN համակարգը Հայաստանում գործում է 1998թ. հունվարից: Աշխարհի ավելի քան 160 երկրներում ճանաչված գրքի միջազգային ստանդարտ համարը հակիրճ, մատչելի և մեքենայաընթեռնելի նույնականացուցիչ է: ISBN նշանակվում է հանրությանը հասանելի վճարովի կամ անվճար առանձին հրատարակություններին և նմանատիպ արտադրանքի որոշակի տեսակներին: Բացի այդ, հրատարակությունների առանձին մասեր (օրինակ` գլուխներ կամ հոդվածներ, որոնք հասու են առանձին) նույնպես կարող են ունենալ ISBN որպես նույնականացուցիչ: ISBN տրվում է գրքերին, գրքույկներին, բրայլային հրատարակություններին, ուսուցողական հրատարակություններին` տեսաժապավենի և սլայդի տեսքով, էլեկտրոնային հրատարակություններին, ինտերնետային հրատարակումներին, միկրոհրատարակություններին, ուսուցողական կամ ուղեցույցային համակարգչային ծրագրերին, համակցված հրատարակություններին, որտեղ գլխավոր բաղադրիչը տեքստն է: ISBN չեն ստանում շարունակական բնույթ ունեցող հրապարակումները, որոնք դիտվում են որպես մատենագիտական միավորներ (առանձին թողարկումները կարող են հավակնել ISBN-ի), մտավոր և արվեստին վերաբերող բովանդակությամբ վերացական նյութերը, կարճաժամկետ նշանակությամբ տպված նյութերը, ինչպես օրինակ գովազդային և այլն, տպագրված երաժշտական ստեղծագործությունները, արվեստի տպագրված նմուշները և չկազմված բրոշյուրները` առանց տիտղոսաթերթի և տեքստի, անձնական փաստաթղթերը (օրինակ` ինքնակենսագրություն), շնորհավորական բացիկները, երաժշտական ձայնագրությունները, ուսուցողական կամ ուղեցույցային նպատակներից զատ այլ համակարգչային ծրագրերը, էլեկտրոնային բյուլետենները, էլեկտրոնային նամակները և այլն:

    ISSN պարբերականների միջազգային ստանդարտ համարների տրամադրում 


    ISSN համակարգը Հայաստանում կիրառվում է 2004թ. հունվարից: Յուրաքանչյուր ISSN եզակի նույնականացուցիչ է պարբերականի կամ այլ շարունակական հրատարակության համար, որոնք կարող են լինել տարբեր ձևաչափերով: ISSN-ը կիրառվում է պարբերականների կամ այլ շարունակական հրատարակությունների համար` անկախ հրատարակման ժամանակից և թողարկման ձևից: ISSN իրավասու են ստանալ նաև այն մատենագիտական շարքերը, բաժինները, որոնք ունեն համարակալում և պարբերականի այլ հատկորոշիչներ (օրինակ` վերնագրում նշված պարբերականությունը), բայց որոնց թաղարկման ժամկետները սահմանափակ են (օրինակ` որևէ իրադարձության լրատու): Այն շարունակական հրատարակությունները, որոնք իրավասու են ստանալ ISSN, պետք է շարունակաբար թարմացվեն և ունենան թարմացման մասին նշումներ: Գովազդային և անհատական էջերը, առցանց օրագրերը, անհատական օրագրերը և վեբ կայքերը, որոնք բաղկացած են սոսկ հղումներից, իրավասու չեն ստանալ ISSN: