ՀԱՆՐԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

       DOAJ  

ՀԱՆՐԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

       DOAJ   

Reading rooms are open
Monday-Friday 9:00 - 21:00
Saturday            9:00 - 20:00
Sunday              9:00 - 17:00
Registration desk is operating
Monday-Friday 9:00 - 21:00
Saturday            9:00 - 17:00
Ազգային գրադարանում կազմակերպվող միջոցառումները հասարակության տարբեր շերտերի և գրադարանի ընթերցողների հետ յուրատեսակ կապի և համագործակցության միջոց են:
  Գրադարանում տարեկան կազմակերպվում է ավելի քան 100 միջոցառում, որոնց մասին համապատասխան տեղեկատվություն է տրվում մամուլում, ռադիոյով և հեռուստատեսությամբ:
mij mij
  Գրականության ցուցահանդեսները` թեմատիկ և հոբելյանական, գրքերի շնորհանդեսները, գրական-երաժշտական ցերեկույթները, դասախոսությունները, քննարկումները, մատենագիտական և տեղեկատվական բնույթի տեսությունները հասարակության հուզող խնդիրներին արձագանքելու, նրանց մշակութային և տեղեկատվական պահանջները բավարարելու, գրքային նորույթները հանրությանը ներկայացնելու, երիտասարդությանը քարոզելու ձևեր են:Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինը գրադարանի կառուցվածքային մյուս ստորաբաժանումների հետ համագործակցելով կազմում է ամսական, եռամսյակային և տարեկան ծրագրեր, որոնք հաստատվում են գրադարանի տնօրինության կողմից:

Գրադարանում կազմակերպվող միջոցառումները լայն ընդունելություն են գտել հասարակության շրջանում և արժանացել նրա դրվատանքին:

Միջոցառումներին նվիրված գրադարանի «Տպավորությունների գրքում» մշակույթի, գիտության, գրականության և այլ բնագավառների նշանավոր անձինք թողել են իրենց գրառումները. 

mij

 «Դարեր ամբողջ անցան իմ առաջով միայն մի’ ժամում: Փառք մեր նախնեաց, որոնք այնքան տառապանքով այսքան արդյունք են տվել: Պատիվ նրանց, որ գնահատեցին նրանց աշխատանքը` կազմակերպելով այս գեղեցիկ ցուցահանդեսը: Ցանկալի է, որ նա մշտական թանգարանի վերածվեր»  

29.09.1946թ.

Հրաչյա Աճառյան` լեզվաբան, բանասեր, ակադեմիկոս  


 

 «Շատ դժվար էր դեպքերով և դեմքերով լեցուն 80-ամյա կյանքից ջոկել ամենակարևորները և ցուցադրել: Այդ դժվարին գործը գլուխ են բերել Ազգային գրադարանի նվիրյալ աշխատակիցները: Իհարկե, շատ ավելի ցուցադրելիք կա իմ գզրոցներում: Տա աստված, որ այն հաջողվի գալիք հոբելյաններին, եթե ոչ իմ կենդանության օրոք, ապա ինձնից հետո…

Կանխավ շնորհակալություններ` գալիքի համար, կենդանի շնորհակալություններ` ներկայիս արածի համար» :

22.04.1999թ.
Սիլվա Կապուտիկյան
` բանաստեղծուհու ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդեսի մասին


 «Խոնարհվում եմ գիր ու գրականության այս սուրբ օջախի առաջ: Մաղթում եմ, որ շնորհիվ Ազգային գրադարանի մեր ներկայիս և ապագայի սերունդը երջանիկ զգա, որ մենք այսպիսի փառահեղ գրապահոց ունենք»:
 01.07.2003թ
Վարդուհի Վարդերեսյան`
 ԽՍՀՄ ժողովրդական արտիստ


 Բաժինը հրատարակում է «ԶԼՄ արձագանքներ» տարեգիրքը, որտեղ ամփոփվում են տարվա ընթացքում Ազգային գրադարանի կազմակերպած միջոցառումները, հայաստանյան և սփյուռքի զանգվածային լրատվամիջոցներով տրված` այդ միջոցառումների և ընդհանրապես Ազգային գրադարանի մասին արձագանքները:

mij

Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնին կից գործում է «Հոգևոր հայրենիք» ամսաթերթը: Այն լույս է տեսնում 2004 թվականից: Պետք է նշել, որ թերթը քաղաքական որևէ ուժի ամբիոնը չէ: «Հոգևոր հայրենիք»-ի քաղաքականությունը հասարակական-քաղաքական թոհուբոհի մեջ հայ և համաշխարհային հոգևոր, գիտամշակութային արժեքների քարոզչությունն է, կիրթ հասարակությանը հարիր քաղաքացու դաստիարակումը, գիտամշակութային կյանքում տեղի ունեցող իրադարձությունների տեղեկատվությունն ընթերցողներին: Լինելով Հայաստանի Ազգային գրադարանի խոսնակ` այն նախ և առաջ քննարկում է հայ գրքի` Հայաստանում գրքային ֆոնդի և գրադարանների հետ առնչվող հիմնախնդիրները, իսկ ընդհանուր ընդգրկման առումով իր հայացքի ներքո ունի մշակութային բոլոր ոլորտները: Հայաստանյան գրադարանային պատմության մեջ «Հոգևոր հայրենիք»-ը առաջին և առայժմ միակ ամսաթերթն է: