Home

Առ 22.05.2013 թվայնացված է 1376 անուն գիրք, 11527 հոդված, 45 քարտեզ:

  • Գրադարանի մասին
  • Ընթերցողներին
  • Շտեմարաններ
  • Համահավաք գրացուցակ
  • Շրջիկ գրադարան
  • ՀԱԳ հրատարակություններ
  • Հոգևոր հայրենիք
  • Հավաքածուներ
  • Համագործակցություն
  • Նորություններ
  • Հասցե
  • Օրենքներ և կարգեր

Որոնում



1512-1800    1801-1850
1851-1900    1901-1920
1921-1930

      


Աշխատաժամերը

Գրադարանը բաց է ամեն օր

Ընթերցասրահները բաց են
երկ.- ուրբ. 9:00 - 20:00
շաբաթ       9:00 - 19:00
կիրակի      9:00 - 17:00
Գրացուցակները բաց են
երկ.- ուրբ. 9:00 - 20:00
շաբաթ       9:00 - 17:00

Միջոցառումներ
Նոր գրքեր


   

Հավաքածուներ

 ՀԱԳ-ի հավաքածուները 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել են 6.814.878 միավոր գրականություն, աշխարհի ավելի քան 70 լեզուներով:

Գրադարանի հավաքածուներն են՝

  • Հնատիպ, հազվագյուտ և արխիվային գրականության հավաքածու
  • Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների հավաքածու
  • Նոտային երաժշտական գրականության հավաքածու
  • Եզակի հավաքածու
  • Մամուլի հավաքածու
  • Ատենախոսությունների և սեղմագրերի հավաքածու
  • Այլալեզու գրականության հավաքածու

Գրադարանի հավաքածուների համալրումը կատարվում է բաժանորդագրություն, գնումների, պարտադիր օրինակի, գրքափոխանակության և նվիրատվությունների միջոցով:

 Գրականության մեծ մասը` շուրջ 5,5 մլն միավոր, պահպանվում է գլխավոր գրապահոցում: Այն տեղակայված է գրադարանի երեք մասնաշենքերում (թամանյանական, միջանկյալ և բարձրահարկ): Գրապահոցում պահպանվում  են գրքերը, պարբերական մամուլը, միկրոժապավենները, սեղմագրերը:

1993 թվականից գրադարանը ստանում և պահպանում է ՀՀ-ում պաշտպանած ատենախոսությունները:

Գրքափոխանակություն է կատարվում աշխարհի տարբեր երկրների խոշոր գրադարանների, կազմակերպությունների և անհատների հետ, ինչը հնարավորություն է տալիս հայ գիրքը դուրս բերել միջազգային ասպարեզ, ինչպես նաև ՀԱԳ-ի հավաքածուները հարստացնել արտասահմանում լույս տեսած հրատարակություններով:

 Փոխանակության համար առաջարկվող գրականության ցուցակները տեղադրված են գրադարանի կայք էջում:

                                        
       
       
                Locations of visitors to this page
Copyright © 2011 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ