Home

Առ 22.05.2013 թվայնացված է 1376 անուն գիրք, 11527 հոդված, 45 քարտեզ:

  • Գրադարանի մասին
  • Ընթերցողներին
  • Շտեմարաններ
  • Համահավաք գրացուցակ
  • Շրջիկ գրադարան
  • ՀԱԳ հրատարակություններ
  • Հոգևոր հայրենիք
  • Հավաքածուներ
  • Համագործակցություն
  • Նորություններ
  • Հասցե
  • Օրենքներ և կարգեր

Որոնում



1512-1800    1801-1850
1851-1900    1901-1920
1921-1930

      


Աշխատաժամերը

Գրադարանը բաց է ամեն օր

Ընթերցասրահները բաց են
երկ.- ուրբ. 9:00 - 20:00
շաբաթ       9:00 - 19:00
կիրակի      9:00 - 17:00
Գրացուցակները բաց են
երկ.- ուրբ. 9:00 - 20:00
շաբաթ       9:00 - 17:00

Միջոցառումներ
Նոր գրքեր


   

Միջոցառումներ


21/12/12


Եզակի ցուցադրություն Ազգային գրադարանում
    1680թ. Վենետիկում տպագրվել է «Ավետարան», որի օրինակներից մինչև վերջերս հայտնի էին 21-ը: Արդեն գտնվել է «Ավետարան»-ի 22-րդ օրինակը, որը դեկտեմբերի 21-ին հայ գրատպության 500-ամյակի առթիվ Ազգային գրադարանում «Մշակութային արժեքների ԳԱԼՖԱՅԱՆ հավաքածուի գրքարվեստի նմուշների լուսանկարներ» խորագրով բացված ցուցահանդեսում ներկայացրեց պատմաբան և հուշարձանագետ Արգամ Այվազյանը:
mij
Ցուցահանդեսի և նորահայտ «Ավետարան»-ի մասին խոսք ասացին գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը և աղբյուրագետ Աշոտ Փիլիպոսյանը:

13/12/12


Կլոր սեղան
     Դեկտեմբերի 13-ին Հայաստանի ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի ունեցավ «Գրության, ընթերցանության և տպագրության նոր կիրառությունը թվանշային գրադարանում» թեմայով Կլոր սեղան: Այն իրականացվեց Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման միջոցառումների շրջանակներում, Հայսատանի ազգային գրադարանի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ:
mij mij

Բացման ելույթով հանդես եկան Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը, Ֆրանսիայի ազգային գրադարանի հայկական ֆոնդի գրապահոցի պատասխանատու Միքայել Նիշանյանը, Փարիզ 8 համալսարանի սոցիոլոգիայի դասախոս, թվային հրատարակչության հետազոտության մասնագետ Նորա Սենին և այլոք:


12/12/12


Օհան Դուրյան. խոսող ձեռքերի վարպետը
   Այս տարի դիրիժոր, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Օհան Դուրյանը կդառնար 90 տարեկան: Դեկտեմբերի 12-ին ՀԱԳ հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի նախաձեռնությամբ Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի ունեցավ  Օհան Դուրյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ:
mij mij

Միջոցառումը բացեց ՀԱԳ հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Անահիտ Մանուչարյանը: Ապա իր «Խոսող ձեռքեր» գիրքը ներկայացրեց և խոսք ասաց Ռոզա Մահտեսյանը:


30/11/12


Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա
    Նոյեմբերի 16-ին Հայաստանի ազգային գրադարանի  նիստերի  սրահում   տեղի ունեցավ   « ԸՆՏԱՆԻՔ- ԴՊՐՈՑ- ԲԱՆԱԿ»  խորագրով բանավեճ-մրցույթ: Այն կազմակերպել էր Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը: mij
  Համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիան իրականացնում է ռազմահայրենասիրական ծրագրեր, որոնց մասնակցում են ուսանողներ, դպրոցականներ, ծնողներ և ուսուցիչներ: Ազգային գրադարանում անցկացված վերջին միջոցառմանը մասնակցում էին թվով 19 դպրոցների աշակերտական թիմեր, ծնողներ, ուսուցիչներ: Ժյուրիի գնահատմամբ լավագույնը ճանաչված 9 դպրոցների թիմերը 2012 թվականի դեկտեմբերի 16-ին, դարձյալ ազգային գրադարանի նիստերի սրահում կհանդիպեն եզրափակիչ փուլում, որի արդյունքում կճանաչվեն հաղթողները: Կկատարվի նաև 2012 թվականի արդյունքների ամփոփում: Բոլոր մասնակիցները կստանան շնորհակալագրեր, հաղթողներին կտրվեն պատվոգրեր:

23/11/12


Նիկողոս Սարաֆյանի «Հսկում» գիրքը 
    Նոյեմբերի 23-ին ՀԱԳ նիստերի դահլիճում ներկայացվեց սփյուռքահայ տաղանդաշատ գրող, բանաստեղծ երջանկահիշատակ Նիկողոս Սարաֆյանի «Հսկում» պատմվածքների ժողովածուն, որը կազմել և որի առաջաբանը գրել է բանասեր, սարաֆյանագետ Արթուր Անդրանիկյանը: Հանդիպմանը ներկա էին Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը, գրադրանի գրականասեր մի խումբ աշխատակիցներ, գրականագետներ: Ի դեպ, 70 տարի ապրած Նիկողոս Սարաֆյանի ծննդյան 110-ամյակն է լրանում այս տարի, ով ծնվել է Կ.Պոլսում, բայց մահացել Փարիզում: Մինչ իր ելույթն սկսելը՝ Ա. Անդրանիկյանն իր հեղինակած երկու գիրք՝ Շավարշ Նարդունի և Նիկողոս Սարաֆյան, նվիրեց Ազգային գրադարանին:

20/11/12


«Արահետ» ամսագրի շնորհանդեսը ՀԱԳ-ում 
    Հայաստանի ազգային գրադարանի նիստերի դահլիճում նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ «Արահետ» ամսագրի շնորհանդեսը, որին ներկա էին Ազգային գրադարանի մի խումբ աշխատակիցներ՝ տնօրեն Տ. Զարգարյանի գլխավորությամբ, պաշտոնատար անձինք, բարձրաստիճան հյուրեր:Բարեհունչ դասական կենդանի երաժշտության ներքո և փոքրիկ
հյուրասիրության մթնոլորտում անցավ «Արահետ» ամսագրի անդրանիկ համարի ներկայացումն ու շնորհանդեսը: Բացման ելույթով հանդես եկավ ամսագրի գլխավոր խմբագիր Միքայել Միրիջանյանը, ապա իրենց ողջույնի ու շնորհավորանքի խոսքերով ներկայացան խմբագրակազմի անդամները: mij

16/11/12


«ԽԱՉՔԱՐՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԵՐԱԶՆԵՐՈՒՄՍ ԷԻՆ ԳԱԼԻՍ ԵՎ ԾԱՆՐ ԿԱՆԳՆՈՒՄ…»
mij   Նոյեմբերի 30-ին Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում տեղի ունեցավ ՀՀ քարանձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանի «Խաչքարեր», «Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերներն ու հնագույն խորհրդանիշերը» և «Հայաստանի քարանձավներ»  աշխատությունների շնորհանդեսը:
  Միջոցառմանը շնորհավորական խոսքեր ասացին ՀԱԳ տնօրեն Տիգրան Զարգարյանը, գրող, հրապարակախոս Արթուր Արմինը, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմմա Սաղաթելյանը, բանասեր Արմեն Դավթյանը, Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի դոկտոր-պրոֆեսոր mij
  Յուրա Սաֆարյանը, ճարտարապետության դոկտոր Աշոտ Գրիգորյանը և այլոք: Ապա հեղինակը իր մենագրությունների որոշակի քանակություն նվիրեց Ազգային գրադարանին:

15/11/12


Հայրենանվեր մահապարտներն այսօր
     Նոյեմբերի 15-ին Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի ունեցավ «Հայրենանվեր մահապարտներն այսօր» խորագրով միջոցառում: Ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարության ներքին գործերի և ՀՀ ոստիկանության աշխատակիցներ, վետերաններ և մահապարտներ: Բացման խոսքով հանդես եկավ Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Այնուհետև խոսեց ՀՀ ներքին զորքերի առաջին գեներալ Սամվել Սաֆարյանը:
mij mij
   Միջոցառմանը պատվոգրեր շնորհվեցին նաև Ազգային գրադարանի տնօրեն Տ.Զարգարյանին, փոխտնօրեն Ս.Ասոյանին և հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բանի վարիչ Ա.Մանուչարյանին:
Միջոցառումը եզրափակվեց Ալ.Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի սաների հայրենասիրական երգերի կատարումներով:

13/11/12


Տիգրան Չուխաջյան-175
    Ազգային գրադարանի միջոցառումների բաժնի նախաձեռնությամբ, նիստերի դահլիճում նոտային և երաժշտական բաժինը նոյեմբերի 13-ին, ի դեմս առաջին կարգի գրադարանավար Աննա Անդրիկյանի,  կազմակերպել էր  
mij մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի 175-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում: Հոբելյանական հուշ-ցերեկույթին ներկա էին ինչպես Ազգային գրադարանի աշխատակիցներ, երաժշտագետներ ու երաժշտասերներ, պատվավոր հյուրն էր Չյուխաջանագետ Աննա Ասատրյանը:

1/11/12


Երաժշտական գրադարանների միջազգային կոնֆերանս` նվիրված Սայաթ-Նովայի 300-ամյակին
   Երաժշտական գրադարանների միջազգային ասոցիացիան ՀՀ մշակույթի նախարարութայն աջակցությամբ նոյեմբերի 1-ին Խնկո–Ապոր անվան գրադարանի հանդիսասրահում սկսեց Սայաթ Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված երաժշտական գրադարանների միջազգային կոնֆերանսը «Երաժշտությունը և երաժշտական գրադարանները 21-րդ դարում» ծրագրով։
mij mij
   Բացմանը ողջույնի խոսք ասացին ՀՀ մշակույթի նախարար Հ.Պողոսյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Կոնֆերանսին մասնակցում էին նաև ՀԱԳ աշխատակիցները` փոխտնօրեններ Ռաֆիկ Ղազարյանի և Հասմիկ Ղազարյանի գլխավորությամբ: 

8-11/10/12


ՅՈՒՆԵՍԿՕ/ԻԿՕՄ-ի ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ
ԹԵՄԱՏԻԿ ՎԱՐԺԱՆՔ ԵՐԵՎԱՆՈՒՄ
    Հոկտեմբերի 8-11-ը Երևանում «Թանգարանային կառավարում-XXI դար ՅՈՒՆԵՍԿՕ/ԻԿՕՄ-ի թեմատիկ տարածաշրջանային վարժանքներ և ԱՊՀ երկրների փորձագետների հանդիպումներ թանգարանային կառավարման ոլորտում` ներուժի զարգացման ուղղությամբ» ՅՈՒՆԵՍԿՕ-ի և հումանիտար համագործակցության միջպետական համատեղ ծրագրի շրջանակներում անցկացվեց «Կանխարգելիչ կոնսերվացումը` թանգարանային հավաքածուների պահպանման հիմնական գործով. ձեռագիր ֆոնդեր» խորագրով տարածաշրջանային թեմատիկ վարժանքը:
mij mij
    Ծրագրի շրջանակներում մասնակիցներն այցելեցին Հայաստանի ազգային գրադարան, տնօրեն Տ.Զարգարյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին գրադարանում, եղան «Տերյան» մշակութային կենտրոնում: Ապա ՀԱԳ նիստերի սրահում Տ.Զարգարյանը հակիրճ ներկայացրեց գրադարանի աշխատանքը, վերականգնման գործընթացը, իսկ բուն վերականգնողական աշխատանքներին, նյութերին և սարքավորումներին հյուրերը ծանոթացան հենց վերակնգնման բաժնում:
   ԱՊՀ երկրներից ժամանած հյուրերի համար  ՀԱԳ հնատիպ, հազվագյուտ և արխիվային գրականության բաժինը կազմակերպել էր հնատիպ և հազվագյուտ գրականության ցուցադրություն, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց:

 

                                        
       
       
                Locations of visitors to this page
Copyright © 2011 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ