Համագործակցություն

Հայաստանի Ազգային գրադարանը համագործակցում է աշխարհի 40 երկրների 160 կազմակերպությունների, գրադարանների և անհատների հետ: ՀԱԳ-ի միջազգային գրքափոխանակության մշտական գործընկերներն են Ռուսաստանի Ազգային գրադարանը /Սանկտ Պետերբուրգ/ և Ռուսաստանի պետական գրադարանը /Մոսկվա/, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը /Վաշինգտոն/, Անգլիայի, Ֆրանսիայի, Իրանի, Կորեայի, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Բելառուսի, Ճապոնիայի և այլ երկրների ազգային և համալսարանական գրադարանները:
Միջազգային գրքափոխանակության միջոցով ՀԱԳ-ի հավաքածուները տարեկան համալրվում են 1000-1200 միավոր գրականությամբ:
ՀԱԳ-ը համագործակցում է Հայաստանում գործող հավատարմագրված 21 դեսպանատների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների գրասենյակների հետ:
Գրադարանը համագործակցում է նաև Յուքոմ ընկերության հետ:















