Ղազախստանի գրականության կենտրոնը
 Հայաստանի ազգային գրադարանում
Ղազախստանի Հանրապետության ազգային ակադեմիական գրադարանը 2016թ. նոյեմբերի 30-ին, ժամը 15:00 Հայաստանի ազգային գրադարանում բացելու է Ղազախական գրականության կենտրոն, որը հիանալի հնարավորություն է  գրքի միջոցով հայ ընթերցողին ներկայացնելու Ղազախստանի ձեռքբերումները  և նվաճումները:
Կենտրոնի բացմանը զուգահեռ տեղի կունենա Ղազախստանի Հանրապետության Ազգային ակադեմիական գրադարանի և Հայաստանի ազգային գրադարանի միջև փոխհամագործակցության հուշագրի ստորագրումը: 
2017 թ. հայ գրականության կենտրոն կբացվի նաև Ղազախստանի Հանրապետության Ազգային ակադեմիական գրադարանում։
Ողջույնի խոսք
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյան
ՀՀ Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյան
Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ուրազաև Թիմուր Բիբիթալիևիչ
Ղազախստանի Հանրապետության Ազգային ակադեմիական գրադարանի ներկայացուցիչ Ալի Երկեժան
Ծրագրում
1. Համագործակցության հուշագրի ստորագրում Հայաստանի ազգային գրադարանի և Ղազախստանի Ազգային ակադեմիական գրադարանի միջև
2. Ղազախական գրականության նվիրատվություն Հայաստանի ազգային գրադարանին
3. Գրականության ցուցադրություն 
«Հեռու և մոտ Ղազախստան» 
«Ղազախստան-Հայաստան. համագործակցության հարթակներ»
«Նոր Ղազախստանը նոր աշխարհում» 
•      «Ղազախստանի մշակույթն ու արվեստը»