ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

 

 

 

 

0

ՀԱԳ հավաքածու, որից գործող հավաքածուն՝ 6,532,121 միավոր, գրքափոխանակության հավաքածուն՝ 173,075 միավոր

0

2024թ․ առաջին եռամսյակի համալրումներ, որից հայերեն՝ 9,199 միավոր, ռուսերեն՝ 2,081 միավոր, այլ լեզուներով՝ 1,396 միավոր

0

2024թ. առաջին եռամսյակի մամուլի թվայնացում, այդ թվում 150,747 էջ թերթ և 96,605 էջ ամսագիր

0

Թվայնացված էջ, որից գիրք՝ 6,086,559, մամուլ՝ 7,626,168

 

 

 

 

ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ

 



Հայաստանի Ազգային գրադարանը (ՀԱԳ) հայկական տպագիր արտադրանքի աշխարհում խոշորագույն պահոցն է, ինչպես նաև ազգային գրադարանագիտության կենտրոնը։ Իբրև գիտակրթական, մշակութային և տեղեկատվական հաստատություն, ՀԱԳ-ը ստեղծում է հայ տպագիրր մշակութային ժառանգության հավաքագրման, մշակման, պահպանման և տարածման անհրաժեշտ պայմանները։

Հայաստանի Ազգային գրադարանը համագործակցում է աշխարհի բազմաթիվ ազգային և առաջավոր գրադարանների հետ։ Միջազգային գրքափոխանակության միջոցով ՀԱԳ-ի հավաքածուները ամեն տարի համալրվում են համաշխարհային գրականության նմուշներով։ Գրադարանը համագործակցում է Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, հայկական սփյուռքի ներկայացուցչությունների հետ՝ նպաստելով հայկական տպագիր մշակութային ժառանգության աշխարհով մեկ տարածմանը։

Մեր առաքելությունն է.
  • Լինել երկրի առաջընթացի անբաժանելի մասը՝ տեղեկատվական քաղաքականության, մշակույթի, կրթության, գիտության և տնտեսության ոլորտներում,
  • Լինել գիտելիքի տարածք՝ Հայաստանի հասարակության համար արժեք ստեղծող միջավայր,
  • Լինել հաճախորդների պահանջմունքներին միտված հաստատություն,
  • Լինել հանրահասանելի ազգային հաստատություն, նպաստել երկրի ինովացիոն քաղաքականության իրականացմանը, մրցակցային առավելությունների բարձրացմանը և գիտելիքահենք հասարակություն ձևավորելուն
  • Հանրահռչակել ազգային մշակութային ժառանգությունը, աջակցել մշակութային բովանդակության և ծառայությունների բազմազանությանը
  • Բարելավել իրավական և տեխնոլոգիական պայմանները՝ տեղեկատվությունը առավել մատչելի դարձնելու համար
272290864-4749497728437928-4804819209435725701-n-1.jpg

 

 

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՏԱՍՆՅԱԿ

 

 

Նորություններ

 

 

 

Homepage middle 1
Homepage middle 2
Homepage middle 3

 

 

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

 

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ