![]() 1678
108 ¤ՏՕՆԱՑՈՅՑ: Վենետիկ, տպ. Միքելանջելո Բարբոնիի, 1678:
Զ Պատմ. 134□135։ Լ հտ. 1, 303, Թ 43։ ԳԼ 92, 124։ ԳՄ □ՀԱ□, 1967, N 1-3, էջ 31-32։ ԾԱՆՈԹ.՝ Միքելանջելո Բարբոնիի տպարանի այս առաջին արտադրանքի՝ «Տօնացոյց»ի տպագրության թվականի մասին տարբեր տեղեկանքներ են տալիս մատենագետները։ Գ. Զարբհանալյանի և Լեոյի տվյալներով այն տպագրվել է 1678 թվականին, Թեոդիկի տվյալով՝ 1671-ին։ Գ. Լևոնյանը վերցնելով այս երկու տվյալները («Հայ գիրքը և տպագր. Արվեստը», Ե, 1958) Բարբոնիի տպարանի հիմնադրման թվականը մերթ համարում է 1671-ը (էջ 92), մերթ էլ 1678-ը (էջ 124)։ 109 ¤ ԵՐԵՄԻԱ ՉԷԼԷՊԻ ՔԷՕՄԻՒՐՃԵԱՆ։ ՏԵՂԵԱՑ ՏՆՕՐԻՆԱԿԱՆԱՑ... Կ.Պոլիս, տպ. Երեմիա Չելեբի Քյոմուրճյանի, 1678։
ՏԻՏՂԹ.՝ Տեղեաց տնօրինականաց տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ ի սուրբ երուսաղէմ և ընդ գաւառսն։ Ջպատմողաբարն ոտաշարեալ, զոր տեսեալ տէր Յովսէփ վարդապետ հրամանատար տեառն Եղիազար կաթուղիկոսին Երուսաղէմայ, կամակցութեամբ տեառն Սուքիաս րաբունապետի ետուն տպագրել ի փառս փրկագործութեան Քրիստոսի և ի պարծանս քրիստոնէութեան հաւատոյս։ Երախայրեցուցեալ առ Հոգևոր տէրն. բնաբանիդ ՊԽԷ. Տնօրինի թիւ Խ եղանակէ, Խընդայի երբ ասէին թէ գնամք ի յԵրուսաղէմ. որպէս մարգարէն ասէր. Տուն տեառն է ինքն Երուսաղէմ. Հասեալ լինէին ոտք մեր, առ դըրունս քո Երուսաղէմ.- Զքաղաքդ Աստուծոյ տեսնելու Զփառըս քո այ Երուսաղէմ (Գ. Զարբհանալյան, «Հայկ. մատ.», էջ 672-673)։ 35 էջ։ 15 պատկեր։ ՍՂՄ։ ՀԳ 5 էջ լուս.: Զ Մատ. 672-673, Պատմ. 133-134: Լ հտ. 1, 368: Թ 54: ԳԼ117: Ե «Փ», 1881, N 4, էջ 15: ՆԱ 182-183: Կ 29□30: ԾԱՆՈԹ.՝ Երեմիա Չելեբիի այս աշխատության մասին առաջին անգամ գրել է Գրիգոր Մարզվանեցին իր տպագրած Յայսմաւուրքի (1706 թ.) հիշատակարանում։ Այնուհետև, Գ. Զարբհանալյանը տեսել և նկարագրել է գիրքը։ Լեոն, Թեոդիկը և Լևոնյանը գիրքը չեն տեսել, բայց նկարագրել են հենվելով Գ. Զարբհանալյանի տվյալների վրա։ 1933թ. Ն. Ակինյանը իր □Երեմիա Չէլէպի Քէօմիւրճեան□ ուսումնասիրության մեջ անդրադարձել է նաև Երեմիայի տպագրական գործունեությանը։ Հետևելով Գ. Զարբհանալյանին՝ Ակինյանը վերծանել է գրքի վերջում զետեղված ծածկագիր ոտանավորները։ Ըստ այդ վերծանության ՊԷՅԱԶ-ը համապատասխանում է հայոց ՌՃԺԴ (1665) թվականին, այսինքն՝ դա այն թվականն է, երբ Երեմիան եղել է Երուսաղեմում և գրել իր ոտանավորները։ Հիշատակարանի ԷՀՊԱՊ-ը, ԶԱՋԻՄ-ը և ՅԻՆԷՆը համապատասխանում են հայոց ՌճԻէ (1678) թվականին, որը և գրքի տպագրության տարին է։ Գրքի նկարագրությունը կատարված է Գ. Զարբհանալյանի «Հայկ. մատ.»-ից (էջ 672-673) և Ն. Ակինյանի □Երեմիա Չէլէպի Քէօմիւրճեան□ից (Վիեննա, 1933, էջ 182-183), 110 ԴԱՒԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՒԱՏՈՅ։ Հայ և լատին. լեզ.։ Հռոմ, տպ. Ուրբանյան, 1678։
ՏԻՏՂԹ՝. PROFESSIO/ ՕRTHODOXAE/ FIDEI/ AB ORIENTALIBVS/ Facianda./ IVSSV SS. D. N./ VRBANI
PP. VIII./EDITA./ ROMAE, Typis Sac. Congreg. de Propaganga Fide./ MDCL XXVIII./ 47 էջ, հայերեն բնագիրը էջակալված է hայատառ,
լատիներենը՝ արաբական թվանշաններով։ Ութածալ, մամուլանիշերը լատինատառ։ Շարվ. չափը՝ 11,5X7 սմ: Տիտղոսաթերթին Ուրբանյան տպարանի նշանը։ Բնագրի մի էջը հայերեն, մյուսը լատիներեն։ Լուսանցանիշեր։ Հայերեն բնագիրը 12 կետաչափի բոլորագրով։ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԻ։ ՎՄՄ։ ՍՂՄ։ ՀՎԳ։ ԵՍՀՄ։ ԶՊ։ ԶՄՄ: Զ Մատ. 154։ Ղ հտ. 1,
520։ ԱԳ «Սիոն», 1967, N 5-6, էջ 264: |