1708

 

1708

234 ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՊՂՆՁԷ ՔԱՂԱՔԻՆ։ Կ. Պոլիս, տպ. Սարգիս Դպրի, 1708։ 

ՏԻՏՂԹ.՝ Գիրք պատմութեան վասն Պղնձէ քաղաքին. և հարցմունք աղջկանն և մանկանն. և պատմութիւն Խիկարայ և Փահլուլ թագաւորին, և այլն. որ է օրինակ աշխարհիս... ի թւոջ փրկչին ՌՉԸ և ի Հայոց ՌՃԾԷ. ի մայրաքաղաքն Կոստանդնուպօլիս, ընդ հովանեաւ... Աստուածածնի։ (Գ. Զարբհանալյան, Հայկ. մատ., էջ 583)։

168 զարդափակ էջ։ Ութածալ, մամուլանիշերը հայատառ։ Շարվ. չափը շրջանակով 11,7X7 սմ: Գլխազարդեր, լուսանցազարդեր և զարդագրեր։ Բնագիրը 10 կետաչափի բոլորագրորով, օգտագործված են նաև նոտրգիր և գլխագրեր։

ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՈՒՆԻ: 

ԳԱԹ Գ. Սունդուկյանի ֆոնդ, առանց տիտղթ.: ՍՂՄ։

Զ Մատ. 583: Լ հտ. 2, 114։ Թ 58: ԳԼ 139: ԱԼ 235։

 

235 ՏՕՄԱՐ։ Մարսել-Կ. Պոլիս, ,Ի թաղն Պէկօղլի», 1708-1709։ 

ՏԻՏՂԹ.՝ ԳԻՐՔ /ՏՕՄԱՐԱՑ/ ՀԱՅՈՑ ՀՌՕՄԱՅԵ/ՑՒՈՑ/ ԵՒ/ ՊԱՐԶԱԹՕՄԱՐ/ ընդ որոց և/ Տաղ Յովասափու։ Մարմնախաղաց/ և Երազահան։/ Ի Հայրապետութե[ա]ն Տ[եառ]ն Աղեկսանդրի/ ջուղայեցւոց Կաթուղիկոսի ամ[են]ից հայոց։ / Ի Մարչիլեայ Քաղաքի։/ Եւ թուաբերութե[ան] հայոց, ռճծէ։/ Յունիս ամսոյն ժա./ Եւ ի թվին փրկչին, 1708. / Յունիսի իա:/ 

272 էջ։ Ութածալ, մամուլանիշերը հայատառ։ Շարվ. չափը՝ 11,5X7 սմ: 2 փորագիր պատկեր՝ 30 և 98 Էջերում, որոնց վրա փորագրչի (Քրիստոֆել վան Զիխեմի) անվանատառերը՝ CVՏ. Գլխազարդեր, վերջազարդեր և զարդագրեր։ Բնագիրը 12 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև նոտրգիր և գլխագրեր։

ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՈՒՆԻ:

ՀԳ 2097 պակասում են 49, 50, 241, 242, 251-272 էջերը: ՊԹ 196։ Ս ՇչԳ։ ՍՂՄ։ ԵՍՀՄ։ ՓՆՎ։

Զ Մատ. 676-677։ Թ 60։ ԳԼ 141: 

ԾԱՆՈԹ.՝ Ըստ տիտղոսաթերթի գրքի տպագրությունը սկսվել է Մարսելում, հիշատակարանի համաձայն, ավարտվել է Կ. Պոլսում 1709 թվականին։

 

236 ԳԻՐՔ ՄՏԱԾԱԿԱՆ ԱՂՕԹԻՑ, ԲԱՆԱԼԻ ՋԷՐՄԵՌԱՆԴԱԿԵՐՏ։ Թարգմ.՝ Պետրոս Թիֆլիսեցու։ Մարսել, առանց տպարանի հիշատակութ., 1708։ 

ՏԻՏՂԹ.՝ ԳԻՐՔ /ՄՏԱԾԱԿԱՆ/ ԱՂՕԹԻՑ:/ ԲԱՆԱԼԻ ՋԵՐՄԵՌԱՆ/ԴԱԿԵՐՏ. ՈՐ ԲԱՆԱՅ/ ԶԴՐՈՒՆՍ ՍՐՏԻՑ: ՄԵ/ՂՕՔ ՓԱԿԵՑԵԼՈՅ։/ Թարգմանեցեալ ի Լաթին և իՏալա/կան լեզուէ ի հայ բարբառ ի Պետրոսէ/ Վարդապետէ Թիֆլիզեցւոյ. ի փառս/ ա[ստուծո]յ և ի յօգուտ ազգիս մերայնոյ։/ Եկեղեցւոյն մեծին հռօմայ. որ կատա/րի ի մէջ եկեղեցւոյ. ի հայրապետու/թեանն հռօմայ Կլէմէնդ. տասնևմէկ/երրորդի։/ Եւ Ս[ուր]բ Էջմիածնայ Կաթուղիկ[ոս]ութե[ան] Տեառն Աղեկսանդրի ջուղայեցւոյ փո/խանորդին Լուսաւորչի։/ Ի Թվականութե[ան] փրկչին քրիստոսի ռչը և/ հայոց ռճծէ. Սեպտեմբեր. ի։/ Ի Մարչիլիայ Քաղաքի։/

144 գծափակ էջ: Տասներկուծալ, մամուլանիշերը հայատառ և արաբական թվանշաններով։ Շարվ. չափը շրջանակով՝ 9,4X5,4 սմ: 2 փորագիր պատկեր՝ 4 և 70 էջերում։ 2 գլխազարդ 5 Ա 71 էջերում, 1 վերջազարդ՝րդ էջում և զարդագրեր։ Բնագիրը 8 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև գլխագրեր և նոտրգիր։ 

ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՈՒՆԻ: 

Մ 622 պակասում են սկզբի՝ 1-5 էջերը։ ԳԱՀԳԳ  պակասում են 11-14 էջերը։ ՀԳ տիտղթ. լուս., ՍՂՄ։ ՎՄՄ։ ԵՍՀՄ։ ԱԲ։ ՀԼՎ։ ԶՄՄ։ ՊՖ:

Զ Մատ. 83-84։ Ղ հտ, 1, 306-307: Թ 157։ 

ԾԱՆՈԹ.՝ 1708 թվականին այս գիրքը տպագրվել է երկու տարբերակով, ընդ որում, տարբերությունները աննշան են՝ մի օրինակում բացակայում են անվանաթերթի՝ Եկեղեցւոյն մեծին հռօմայ, որ կատարի ի մէջ եկեղեցւոյ, ի հայրապետութեան հռօմայ, Կլէմէնդ տասնեւմէկերրորդին□ և հիշատակարանի Ի ժամանակի հայրապետութեան տեառն Կլէմէնդ տասնեւմէկերրորդի պապին։ Եւ թագաւորին մերոյ Նիապօլտոսի՝ որ է թագաւոր Ջերմանիոյ, որ թարքմանի հայերէն բէչ կամ Վիյենայ□ հատվածները։ Այս մասին տե՛ս Ա. Ղազիկյանի մատենագիտության մեջ (հտ. 1, էջ 306-307)։

Մաշտոցի անվան մատենադարանն ունի գրքի վերոհիշյալ հատվածները պարունակող տարբերակը, որից և կատարված է նկարագրությունը։

 

237 ԺԱՄԱԳԻՐՔ ՀՌՈՄԵԱԿԱՆ։ Մարսել, առանց տպարանի հիշատակութ, 1708։ 

ՏԻՏՂԹ.՝ ԿԱՐԳԱՒՈ/ՐՈՒԹԻՒՆ ՀԱՍԱ/ՐԱԿԱՑ ԱՂՕԹԻՑ ԵԿԵ/ղեցւոյն մեծին հռոմայ. որ կատարի ի մէջ /եկեղեցւոց. ի հայրապետութե[ան]ն հռօմայ./ Կլէմէնդ տասնևմէկերրորդի։/ Եւ ս[ուր]բ Էջմիածնայ Կաթուղիկոսութեան/ Տեառն Աղեկսանդրի ջուղայեցւոյ փոխան/որդին Լուսաւորչի։/ ի Թվականութեան փրկչին ք[րիստոս]ի. ՌՉԸ. և/ հայոց. ՌՃԾԷ. յունիսի. իե։/ Ի Մարչիլիայ Քաղաքի։ 

288 գծափակ էջ։ Տասներկուծալ, մամուլանիշերը հայատառ և արաբական թվանշաններով։ Շարվ. չափը՝ 9,5X5,5 սմ: Տիտղթ. գծափակ, հրատարակչական տվյալներից առաջ զարդ։ 5 փորագիր պատկեր։ Գլխազարդեր, վերջազարդեր և զարդագրեր։ Բնագիրը 8 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև նոտրգիր և գլխագրեր։

ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՈՒՆԻ: 

ՀԳ 601։ Մ 1200 սկզբից 6 էջ պակաս է, ընդհատվում է 266-րդ էջում, բայց վերջին 287-288 էջերը կան։ ՊԹ 420 պակասավոր։ ՍՂՄ։ ՎՄՄ։ ԶՄՄ։ 

Զ Մատ. 235, Ցուց. 52: Ղ հտ. 1, 858: Թ 157։ 

ԾԱՆՈԹ.՝ Գրքում տպարանը նշված չէ։ ԹեոդիկըՏիպ ու տառ», էջ 157) գիրքը համարել է Ս. էջմիածնի և Ս. Սարգսի տպարանի հրատարակություն։