![]() 1778
695 ԱՇԽԱՐՀԱՑՈՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ։ Քարտեզ։ Վենետիկ, 1778:
ԱՆՎԱՆԱՑՈՒՅՑ՝ ԱՇԽԱՐՀԱՑՈՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ/ Փորագրեալ արդեամբք՝ աղայ Շամիրի,/ մեծի շամիրեանց՝ տանըն պանծալի./ Առ ի յիշատակ՝ իւրում անդրանկի,/ Յակոբոս անուն՝ որդւոյն նազենի։/ Որ ի մանկական՝ ծաղկեալ հասակի,/ վախճանեալ փոխի՝ հնդկաց աշխարհի,/ Թողեալ կաթոգին՝ զիւրսն ըզկնի,/ աշակերտութ[եամ]բ՝ գըրոց սոփեստի։/ Ի Վէնէտիկ. 1778։ Ի թուին հայոց ռմիէ։/ Չափը՝ 82X82 սմ։ Քարտեզի ներքևի մասում գտնվող անվանացույցի կենտրոնում շքեղ զարդաշրջանակի մեջ՝ Հայկի, Արամի, Մեծն Տիգրանի և Մեծն Տրդատի պատկերները։ Քարտեզի ներքևի ձախ անկյունում hողմացույց։ ՀԳ կերպարվեստի բաժին։ ՎՄՄ։ ՍՂՄ։ Ղ հտ. 1, 173։ Հ Ստեփ. էջ 44: Բ Սարգ. էջ 18։ ՀՊետ. էջ 30: ՍՃ «Ք» էջ 19-22։ ԾԱՆՈԹ.՝ Հ. Ստեփանյանը իր «Հայ քարտեզագրական հրատարակությունները 260 տարում» ուսումնասիրության մեջ սխալմամբ նշում է, որ քարտեզը փորագրել են Շ. Շահամիրյանի որդիները, իրականում փորագրությունը կատարվել է Շ. Շահամիրյանի պատվերով ու ծախսով։ Ըստ Բ. Սարգիսյանի («Երկհարիւրամեայ գրական գործունեութիւն եւ նշանաւոր գործիչներ Վենետկոյ Մխիթարեան միաբանութեան», էջ 18) քարտեզը տպագրվել է Իգնատիոս Խաչատուրյանի խմբագրությամբ։ 696 ¤ ՕՐԱՑՈՅՑ։ Կազմ.՝ Սուքիաս Աղամալյան։ Վենետիկ, տպ. Դեմետրիոս Թեոդոսիուի, 1778:
57, 3
չհ էջ։ ՍՂՄ։ ՓՆՎ։ ՀԳ 8 էջ լուս.։ Զ Մատ. 722։ Ցուց. Վենետ. Մխիթ. 1910, էջ
73։ Ե «Փ», 1881, N 4, էջ 24: ԾԱՆՈԹ.՝ Տեղեկությունը քաղված է Մխիթարյան տպարանի լիակատար ցուցակից (Վենետիկ, 1910, էջ 73), ուր նշված է, որ 1759 թվականից մինչև 1777 թվականի օրացույցները կազմել է Հ. Չամչյանը, իսկ 1778, 1779 թվականներինը՝ Սուքիաս Աղամալյանը։ 697 ՍԱՂՄՈՍԱՐԱՆ։ Կ. Պոլիս, տպ. Հովհաննեսի և Պողոսի, 1778։
ՏԻՏՂԹ.՝ ՍԱՂՍՈՍ/ Երջանիկ Մարգա/-րէին Դաւթի։/ Տպագրեցեալ Վե/հափառ Հրամանաւ/ Տ[եառ]ն Սիմէօնի Սըր/բազան Կաթողի/կոսի Ամենայն/ հայոց։/ Ի թուականիս 1227։/ Յուլիսի։ ժզ։/ Տպագրեցեալ ի տը/պարանի Յօհաննիսի/ և Պօղոսի։/ 384 զարդափակ էջ։ Ութածալ, մամուլանիշերը հայատառ: Շարվ. չափը՝ 12,2X7,3 սմ: Տիտղթ. զարդափակ։ 7 փորագիր պատկեր՝ 42, 86, 134, 174, 220, 260 և 302 էջերում, մակագրություններով։ Գլխազարդեր, զարդագրեր և 1 լուսանցազարդ։ Բնագիրը մոտ 12 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև մոտ 8 կետաչափի բոլորագիր և գլխագրեր։ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՈՒՆԻ: ԷԳ։ ԱՄ։ ԲԹ։ Մակ. 106: Կ 127։ 698 ¤ ՏԵՏՐԱԿ ՏՕՆԱՑՈՒՑԻ։ Կ. Պոլիս, տպ. Հովհաննեսի և Պողոսի, 1778։
ՏԻՏՂԹ.՝ Տետրակ տօնացուցի... ըստ օրինակի ի սուրբ Էջմիածին տպեցեալ տօնացուցի. ի Կոստանդինուպօլիս, տպագրեցեալ ի տպարանի Յօհաննիսի և Պօղոսի։ ՓՆՎ։ Զ Մատ. 724։ Թ 63։ ԾԱՆՈԹ.՝ Նկարագրությունը կատարված է ըստ Գ. Զարբհանալյանի («Հայկ. մատ.»)։ 699 ¤ ՏԵՏՐԱԿ ՏՕՆԱՑՈՒՑԻ։ Կազմ.՝ Մատթեոս դպիր Պալատեցի։ Կ. Պոլիս, 1778։
ՏԻՏՂԹ.՝ Տետրակ տօնացուցի Որ ցուցանէ զկարգեցեալ տօնս Ս. Ա[ստուծո]յ, զպահս և զկիւրակէս ըստ կարգադրութեան մօր մերոյ Ս. Եկեղեցւոյ։ Զ Մատ. 724։ ԾԱՆՈԹ.՝ Նկարագրությունը տրված է ըստ «Փոխան Յառաջաբանի» հոդվածի («Ամենուն տարեցոյց» 1911, էջ 7)։ 700 ¤ ՏՕՆԱՑՈՅՑ ՏԱՐԵԿԱՆ։ Տրիեստ, տպ. Մխիթարյան, 1778։
ՏԻՏՂԹ.՝ Տօնացոյց տարեկան ըստ նոր տոմարին, վասն ամի տեառն ՌՉՉԸ-1778, և հայոց թուականին ՌՄԻԸ, 1227, արարեալ մասնաւորապէս վասն Հայոց բնակելոց քաղաքաւ ի Թրանսիլվանիայ ընդ կայսերական տէրութեամբ Գերմանացւոց. ըստ հրամանի եպիսկոպոսի տեղւոյն և ըստ գործածութեան նոցին Հայոց։ Յորում ցուցանին ամենայն տօնք ազգիս մերոյ հանդերձ պատշաճեալ շարականօք, այլ և ծոմապահք ըստ ընկալեալ սովորութեան նոյն երկրին։ Եւ եւս ժամք ծագման և մտից արեգական ըստ հաշուի գաւառին Թրանսիլվանիոյ. և ժամք ծնընդեան և լրման լուսնի և քառորդաց նորա։ Ի վերջոյ յաւելան ժամակարգութիւն ոմանց դիտելի իրաց, այլ և արժողութիւն ոսկւոց և շահ դրամոց, նաև տօնավաճառք ոմանք (այս ինքն շօքօտօլք) առ ի դիւրութիւն վաճառականաց Հայոց Թրանսիլվանիոյ։ Ի Թրեստէ, ի տպարանի Հարց Մխիթարեանց, հրամանաւ և արտունութեամբ կայսերական հրովարտակին: 57,
16, 1 (=74) էջ։ «Չափսը՝ 15,7X9,3»։ ՎՄՄ։ ՍՂՄ։ Զ Մատ. 684, 724: ԳԼ 160: ԾԱՆՈԹ.՝ Նկարագրությունը տրված է ըստ Գ. Զարբհանալյանի («Հայկ. մատ.»)։ Էջերի քանակի և շարվ. չափի մասին տեղեկությունները վերցված են Հ. Հ. Ոսկյանի հոդվածից («Հանդէս Ամս.», 1967, N 4-6, էջ 234-236)։ |