1831

 

694. Ալտինի Ասպետին գտած՝ կրակի մէջ անվնաս մնալու գիւտը (Հրարուեստութիւն Վենետիկ, Ս. Ղազար, 1831, 15 էջ։ Շարվ. 8,8x16,2 սմ։ (Սկզբում 1 թերթի վրա գունավոր նկարներ։ Բնագրից առաջ՝ «Ալտինի ասպետի գրած համառօտ տեղեկութիւնը՝ կրակի մէջ չի վնասուելու համար, որ Ստամպօլցոց հարկաւոր կրնա ըլլալ»

ՀԳ 1115

Զ Մատ. 14։ Ղ. 1. 70

           

695Բժշկեան Մինաս։

Վարժութիւն մանկանց։ ...Երկրորդ տպագրութիւն։ Վենետիկ, Ս. Ղազար, 1831, 292 էջ։ Շարվ. 7,7x13,7 սմ։

ՀԳ 2413

Ղ. 1. 341

           

696. Բուրվառ աղօթից։ Վենետիկ, Ս. Ղազար, 1831, 341 էջ։ Շարվ. 3,7x6,7 սմ։

Նույն տարում տպագրվել է երկու անգամ։ Տես նաև հաջորդ նկարագրությունը։

ԳԱԹ Ազատյանի ֆ. 8460, ԼՀԳ

Զ Մատ. 120։ Ղ. 1. 356

           

697. Բուրվառ աղօթից։ Վենետիկ, Ս. Ղազար, 1831, 256 էջ։ Շարվ. 3,7x6,7 սմ։

Կատարված երկրորդ հրատարակությունն է սա, որ տիտղոսաթերթով, ձևավորումով շատ նման է նախորդին (տես վերևում

Տարբերությունը երևում է էջերի քանակից։ Սույն հրատարակությունը ծանոթ չի եղել մատենագետներին։

ԼՀԳ ԸՐՎ 1/1240

           

698. Համառօտ քրիստոնէական վարդապետութիւն պզտի տղոց համար. Բելարմինոսի Քրիստոնէական վարդապետութենէն հանած։ Վենետիկ, Ս. Ղազար, 1831, 48 էջ։ Շարվ. 7x12,6 սմ։

ՀԳ 4811

Ղ. 1. 333

           

699. Մաշտոց. Արարողութիւնք պաշտամանց եկեղեցւոյ Հայաստանեայց ըստ կարգաւորութեան սրբոց հարցն մերոց։ Բաղդատութեամբ բազմաթիւ և հնագիր օրինակաց իբր յիսնից. նաև հնագոյն երկաթագիր ձեռագիր։Վենետիկ, Ս. Ղազար, 1831, 12 չհ., 726, 20 էջ։ Շարվ. 8,3x15,5 սմ։

Վերջին 20 էջերում՝ «Կանոն օրհնութեան ջրոյ», որն սկզբում ունի հետևյալ ծանուցումը. «Յաւելամբք ի կարգաւորութիւնս ինչ ի Մաշտոցէն Լատինացւոց վերջն մատենիս»։

ՀԳ 1658, Մ, ՄԼԳ

Զ Մատ. 403։ Ղ. 1. 1791-1796

           

700. Մէթասթազեօ։

Մէթասթազեօ շաիրին թէլիֆլէրինտէն պիր գաչ րուհանի գասիտէ թէրճիւմէլէրի տիր (Մետաստազիոյի Սրբազան գործողություններ, հայատառ թուրք. Վենետիկ, Ս. Ղազար, 1831, 226, 1 չհ. էջ։ Շարվ. 5x9 սմ։

ԳԱԹ Ազատյանի ֆ. 8584

           

701. Չամչեան Միքայէլ։

Քերականութիւն հայկազեան լեզուի։ Վենետիկ, Ս. Ղազար, 1831, 287+103 էջ։ Շարվ. 9,5x17 սմ։

Բ էջակալության 1-102 էջերում՝ «Համառօտութիւն բառարանի ի գրաբառէ յաշխարհաբառ, տպելոյ ի Վէնէտիկ 1769»։

Այս բառարանը թեև տպակից է քերականությանը, և կազմված նրա հետ, բայց հանդիպում է նաև առանձին կոզմով։

ՀԳ 2410, ԳԱԹ Ազատյանի ֆ., ՄԼԳ, ԼՀԳ, ԹՀԳ

           

702.* Օրացոյց (կազմ. Աղեքսանդր Պեշիկթաշլյան Վենետիկ, Ս. Ղազար, 1831։

Զ Մատ. 722։ Ցուց. Վենետ. Մխիթ. 73

           

703. Սաղաթիէլեան Մատթէոս։

Համառօտ թուաբանութիւն գործնական։ Վիեննա, տպ. Մխիթարյան, 1831, Ե, 134, 2 չհ. էջ։ Շարվ. 8,5x14,8 սմ։

ՀԳ 3993

           

704. Բուն տօմար Հայոց և Հռովմայեցւոց։ Շարադրեալ յառաջնոց իմաստասէր տօմարագիտաց, զոր այժմ նորոգ սրբագրեալ և շարակարգեալ դիւրին ոճիւ, յաւելուածովք օրինակաց ամենայն հարկաւոր խրատուց՝ հանդերձ երկու պարզատօմարական աղիւսակօք։ Ընդ որս պարունակի շրջան մշտնջենաւոր գուշակութեանց տարեկան պատահմանց և ամսական եղանակացն փոփոխութեանց և նշանակութիւնք երկոտասան ամսոց իւրաքանչիւր աւուրց բազմադիմի ներգործութեանց։ Նաև Տաղ Յովասափու, մարմնախաղաց և երազահան, այլև օգտակար բանք ինչ իմաստասիրաց և տղայական հանճարեղութիւնք։ Կ. Պոլիս, Օրթագյուղ, տպ. Պողոս Արապյան Ապուչեխցու, 1831. 269+200 էջ։ Շարվ. 7,5x12,5 սմ։

Բ էջակալության 1-58 էջերի «Տաղ ի վերայ Յովասափու» գործը չափածո է և ըստ սկզբի 12-տողյա նախաբանի պատկանում է Առաքել Բաղիշեցուն։

160-164 էջերում՝ «Ոտանաւոր վասն կիւրակէի ասացեալ յԱռաքել վարդապետէ»։

ՀԳ 1178, ԳԱԹ Ազատյանի ֆ.

           

705. Կարապետ արքեպիսկոպոս։

Լապտեր հոգւոյ։ Տպագրեալ չորրորդ անգամ յաւելմամբ ինչ ինչ հարկաւորաց ի հեղինակէն։ Կ. Պոլիս, Օրթագյուղ, տպ. Պողոս Արապյան Ապուչեխցու, 1831. 72 էջ։ Շարվ. 7x11,8 սմ։

Հանրային գրադարանի օրինակներից մեկի (N 1649) շապկի վրա տպագրության տարեթիվը 1830 է, իսկ տիտղոսաթերթում 1831, ետևի կողմից շապկի վրա տպագրության հայկական թվականը նույնպես ստացվում է 1830. «Ի կրթութիւն ուղիղ հաւատոյ։ Տպեալ ի Միջագիւղ ՌՄՀԹ» (1279+551=1830)։ Իսկ N 3911 օրինակի շապկի վրա և տիտղոսաթերթում տպագրության տարեթիվը 1831 է, բայց սրա ետևի կողմում, շապկի վրա Միջագյուղի փոխարեն տպագրված է Օրթագյուղ։

ՀԳ 1649, 3911

Ղ. 1. 1246

           

706. Մաշտոց։ Հատընտիր հաւաքմամբ հանեալ ի Մեծ Մաշտոցէն Յունաց, որ կոչի Էֆխօլօյիօն։ Նորոգ թարգմանեալ և սրբագրեալ աշխատասիրութեամբ Անաստասայ մեծիմաստ վարժապետի Յունաց և պատուելի Գրիգոր դպրի Փէշտըմալճեան (Մաշտոց՛ Յունաց Կ. Պոլիս, Օրթագյուղ, տպ. Պողոս Արապյան Ապուչեխցու, 1831. 430 էջ։ Շարվ. 9x16 սմ։

ՀԳ 3945, Մ, ԷՃԳ

Ղ. 1. 1800-1801

           

707. Պաղտասար Դպիր։

Պու պատմութիւն քիթապը Գրիգորիոս սուրբ Լուսաւորիչ հայրըմըզըն էվվէլինտէն ախըրընատաք օլան նագլինի վէ պիզիմ Հայոց ազգըն նէ սէպէպտէն քրիստոնէական հաւատքընա կէլիպ լուսաւորել օլմասընը պէյան իտէր (Գրիգոր Լուսավորչի պատմությունը, հայատառ թուրք. Կ. Պոլիս, Օրթագյուղ, տպ. Պողոս Արապյան Ապուչեխցու, 1831. 132 էջ։ Շարվ. 7x12 սմ։

ԷՃԳ 566, 706

           

708. Օրացոյց. Որ ցուցանէ զտօնս և զպահս, ըստ բարւոք կարգաւորութեան Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ։ Եւս և զամիսս և զերևելի տօնս և զպահս Յունաց, Լատինացւոց, Տաճկաց և Հրէից։ Այլև զընթացս լուսնի և արևու՝ հաշուեալ յերեկոյէ ըստ սովորութեան նահանգին Կոստանդնուպօլսոյ, որոյ աշխարհագրական լայնութիւնն է 41 աստիճան և 1 մասն։ Կ. Պոլիս, Օրթագյուղ, տպ. Պողոս Արապյան Ապուչեխցու, 1831. 61, 4 չհ. էջ։ Շարվ. 5x9,5սմ։ (Շապկի վրա՝ «Օրացոյց 1831... տպեալ յՕրթագիւղ»

ՀԳ 4852, ՄԼԳ

           

709. Րապպ վէ գուրթարըճըմըզ Յիսուս Քրիսդօսուն Եէկնկի Ահտը։ Մուգատտէս Քիթապլար իյչիւն ինկիլիյզ մէմլէքթինտէ միւնթնզիմ օլան մէճմաըն մէսարիֆիյլէ (Նոր կտակարան, Հայատառ թուրք. Մալթա կղզի, տպ. Ամերիկացի միսիոնարների («Ամերիքանըն Մալթատա օլան ստամփախանէսինտէ»), 1831. 4 չհ., 562 էջ։ Շարվ. 10,2x18 սմ։

ԳԱԹ Պատկանյանի Ֆ. 312, ԹՀԳ, Թ 172

           

710.* Թուղթ Պօղոսի առաքելոյն առ կողոսացիսն. գլ. 3։ Կալկաթա, տպ. Մկրտող միսիոներաց, 1831, (թիվ 6

Կալկաթայի բողոքականների տպագրած այս և մի քանի այլ գրքույկների (NN 744, 746, 748, 750)մասին տեղեկությոնը վերցրել ենք 1952 թ. Ֆրեզնոյում լույս տեսած Կ. Ատանալյանի «Յուշարձան հայ աւետարանականաց և աւետարանական եկեղեցւոյ» գրքից (էջ 165)։ Ատանալյանն հայտնում է նաև, որ այդ գրքերն ինքը տեսել է Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում (էջ 166

           

711. * Համռօտ բացատրութիւն։ Կալկաթա, տպ. Մկրտող միսիոներաց, 1831։

Թ 175

 

712. * Մտածութիւն ի վերայ Աստուածաշունչի։ Կալկաթա, տպ. Մկրտող միսիոներաց, 1831։

Թ 175

           

713. * Մկրտում Կարապետ։

Մարզարան մանկանց։ Կալկաթա, տպ. Մարդասսիրական ճեմարանի, 1831։

Այս թվականին տպագրված լինելը հավանական չէ։ Լույս է տեսել 1830 թ. (տես N 680

Զ Մատ. 414։ Ղ. 1. 2038

           

714. * Օրացոյց: Կալկաթա, տպ. Մարդասիրական ճեմարանի, 1831։

Զ Մատ. 725

           

715. Օրացոյց 1831 ամին։ Նոր-Նախիջևան։ 80 չհ. էջ։ Շարվ. 6,2x10, 5 սմ։

Մ 21266

           

716. Համառօտ քննութիւն Քրիստոնէական հաւատոց և մահմետական կրօնի։ Յաշխարհաբառ լեզու շարադրեալ յումեմնէ հոգեսիրէ ի պէտս պարզամտաց։ Մոսկվա, տպ. Լազարյան ճեմարանի, 1831. 271 էջ։ Շարվ. 9x17,7 սմ։

212-257 էջերում հատվածներ Ղուրանից՝ հայատառ արաբերեն և հայերեն լեզուներով, մահմեդականության հակասությունները ցույց տալու համար։ Հանրային գրադարանի N 483 օրինակի տիտղոսաթերթի դարձերեսում զմուռսով միացված է գրաքննիչի հետևյալ հրամանագիրը. «Հրամանագիր, Որով թոյլ տամք տպագրատան Հայկական ճեմարանին տեարց Լազարեանց, զի զնորատիպ գիրսն զճակատագրեալն Համառօտ քննութիւն Քրիստոնէական հաւատոյ և մահմետական կրօնի, որ համաձայն գտաւ նախատպին ի մէնջ քննելոյ, հատուցեալ նախ յայնցանէ մեզ զչորս օրինակս, և գրատան ճեմարանին տեարց Լազարեանց զտասն օրինակս, մարթասցի հանել ի հրապարակ տուեալ զհեղինակն։

Դատաքննիչ գրոց Միքայէլ ծայրագոյն վարդապետ Սալլանթեանց, միաբան սրբոյ Էջմիածնի. N 10։ Ի Մոսկով, յամի տեառն 1832, ի 18 ապրիլի»։

ՀԳ 1599, Մ, ԳԱԹ, ԷՃԳ

Զ Մատ. 712։ Թ 180։ ԳԼ 211-212

           

717. Նորահիւս էֆիմերտէ։ Մոսկվա, տպ. Լազարյան ճեմարանի, 1831. Ը, 505, 1 չհ. էջ։ Շարվ. 8,8x15,5 սմ։

ՀԳ 3941, ԳԱԹ, ԼՀԳ

Զ Մատ. 502

           

718. Սալլանթեանց Միքայէլ։

Կրօնագիտութիւն քրիստոնէական։ Ըստ ուղղափառ դաւանութեան առաքելական եկեղեցւոյ լուսաւորչակրօն Հայոց։ Մոսկվա, տպ. Լազարյան ճեմարանի, 1831, 300, 2 չհ. էջ։ Շարվ. 9x17,5 սմ։

Վերջին երկու չհ. էջերում՝ «Ցուցակ քանի մի գրոց ի Ռուսաստան տպելոց»։

ՀԳ 1959, Մ, ԳԱԹ Ազատյանի ֆ., ԷՃԳ, ՄԼԳ, ԼՀԳ, ԹՀԳ

Զ Մատ. 316։ Թ 180

           

719. Սուլթանշահեանց Սիմէօն։

D՛ecriture Armenienne publiees par l՛Institut de Langues Orientales, fonde a Moscou par M. M. de Lazareff Բ տիտղթ. Գաղափար հայկական վայելչագրութեան, գծագրեաց Սիմէօն Սուլթանշահեանց. 1831. ի Մոսկով։Մոսկվա, տպ. Լազարյան ճեմարանի, 1831. 16 էջ։ Շարվ. 16x10 սմ։

Շապկի վրա ռուսերեն վերնագիրն է. Армянские прописи, изданные Лазаревых институыом Восточных языков. Москва 1831.

ԼՀԳ ԸՐՎ 2/15592, Գրականագետ Արամ Ինճիկյանի անձնական գրադարան

           

720. Սուրբ Աւետարան ըստ Մատթէոսի։ Ըստ հարազատ նախնի թարգմանութեան. Հանդերձ հաւատարիմ բացայայտութեամբ ի հասարակաց լեզու (Գրաբար և աշխարհաբար), Մոսկվա, տպ. Լազարյան ճեմարանի, 1831. 158 էջ։ Շարվ. 11x18,3 սմ։

ՀԳ 477, Մ

Զ Մատ. 77